Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Հիշարժան տարեթվեր

Հունվարի 29-ը Միջուկային պատերազմի սպառնալիքի դեմ համախմբման օրն է

Հունվարի 29-ը Միջուկային պատերազմի սպառնալիքի դեմ համախմբման օրն է

Միջուկային պատերազմի սպառնալիքի դեմ համախմբման օրն ամբողջ աշխարհում նշվում է Դելիի հռչակագրի ընդունման տարելիցի օրը, որի հիմնական նպատակն է կոչ անել դադարեցնելու միջուկային զենքի մրցավազքը, կրճատելու և հետագայում աստիճանաբար չեզոքացնելու աշխարհի տարբեր երկրների միջուկային զինանոցները, վերացնելու միջուկային պատերազմի սպառնալիքները:

 

Դելիի հռչակագիրն ընդունվել է 1985 թ. հունվարի 29-ին Հնդկաստանի մայրաքաղաք Նյու-Դելիում մի քանի երկրների ղեկավարների և կառավարությունների կողմից. այդ երկրներն են Հնդկաստանը, Հունաստանը, Մեքսիկան, Արգենտինան, Տանզանիան և Շվեդիան, որոնք էլ այս փաստաթուղթը ստորագրած առաջին երկրները դարձան:


Անհրաժեշտ է հիշեցնել, որ միջուկային պայթյունների հետևանքներն ինչպես յուրաքանչյուր երկրի, այնպես էլ ամբողջ մոլորակի համար աղետալի են: Չէ՞ որ նույնիսկ այսօր դրանցից պաշտպանվելու հնարավորությունները բավականին սահմանափակ են, իսկ նրանց, ովքեր կհայտնվեն պայթյունի էպիկենտրոնում, ընդհանրապես անհնար կլինի փրկել: Ճառագայթումն անուղղելի վնաս կհասցնի ինչպես բնությանն, այնպես էլ մարդու կենսագործունեությանն ու առողջությանը: Այս ամենը հրդեհների և համաճարակների, սովի և կողոպուտի կարող է հանգեցնել… Ճառագայթման մեծ քանակները մարդկանց մոտ ուռուցքային հիվանդությունների աճին են բերում, նորածինների մոտ ախտահարումների, գենետիկ մուտացիաների են հանգեցնում: Իսկ լայնամասշտաբ միջուկային պատերազմի դեպքում կլիմայական աղետ տեղի կունենա, և դժվար է նույնիսկ պատկերացնել, որ Երկրի վրա որևէ տեղ գոնե որևէ մարդկային համայնք կենդանի կմնա:


Այժմ աշխարհի շատ երկրներն իրենց զինանոցներում միջուկային զենք ունեն, որի կիրառումն արգելված է: Սա 1945 թ. ցավալի դեպքերի հետ է կապված, երբ ճապոնական Հիրոսիմա և Նագասակի քաղաքների վրա երկու ռումբ էին գցել, որոնք բազմաթիվ կյանքեր խլեցին, իսկ իրադարձությունների հետևանքները մինչ օրս պահպանվում են: Եվ, չնայած այդ տարում միջուկային զենքը համաշխարհային պատմության մեջ առաջին անգամ օգտագործվեց, դրան հաջորդող տասնամյակի ընթացքում պետությունների ռազմավարությունը և միջազգային դիվանագիտությունը մնում էր հնարավոր միջուկային պատերազմի մշակվող պլանների հզոր ազդեցության տակ: Իսկ միջուկային զենքի նոր տեսակների ստեղծումն այսօր միջուկային սպառնալիք է շատ երկրների համար:


Երկու խոշորագույն գերտերությունները՝ ԽՍՀՄ-ը և ԱՄՆ-ը, դեռ 1953 թ. միջուկային զենքը մթնոլորտում փորձարկման արգելման մասին պայմանավորվեցին: Սակայն Սովետական Միությունը 1961 թ. վերսկսեց իր փորձարկումները, իսկ մեկ տարի անց՝ նաև ԱՄՆ-ը: Այդ ժամանակ 1963 թ. ՄԱԿ-ի զինաթափման հանձնաժողովը մթնոլորտում, տիեզերական տարածությունում և ջրի տակ միջուկային փորձարկումներն արգելելու մասին պայմանագիր պատրաստեց, որը ստորագրեցին ավելի քան 100 ՄԱԿ անդամ երկրները, այդ թվում և ԽՍՀՄ-ն ու ԱՄՆ-ը:


1968 թ. ստորագրման համար ստեղծվեց նաև միջուկային զենքը չտարածելու մասին պայմանագիր (նույնպես ՄԱԿ-ի զինաթափման հանձնաժողովի կողմից), որն արգելում է բոլոր պետություններին միջուկային զենք ունենալ՝ հինգ միջուկային տերություններից բացի (Ռուսաստան, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Չինաստան, Ֆրանսիա): 1990-ականների կեսերին հինգ միջուկային տերությունները վավերացրեցին այն, իսկ ընդհանուր առմամբ ստորագրել է 181 պետություն: Այս պայմանագիրը չստորագրած 13 երկրներից են Իսրաելը, Հնդկաստանը, Պակիստանը և Բրազիլիան: 1995 թ. այս պայմանագիրն անհայտ ժամկետով երկարաձգվել է:


Հարկ է նշել, որ չտարածման ռեժիմն այսօր գրեթե փլուզման եզրին է: Միջուկային տերությունների հասցեին զինաթափման պարտականությունները չկատարելու մասին կշտամբանքներ են հնչում: Օրինակ, ԱՄՆ-ը հակահրթիռային պաշտպանության պայմանագրից դուրս շարունակում է միջուկային զենք ստեղծել: Երեք միջուկային երկրները՝ Հնդկաստանը, Պակիստանը և Իսրայելը, այդպես էլ չստորագրեցին միջուկային զենքի չտարածման պայմանագիրը, իսկ «երրորդ աշխարհի» երկրները միջազգային հանրության համար ավելի ու ավելի վտանգավոր են դառնում, առավել ևս, որ չի կարելի միջուկային զենքի առքն ամբողջովին բացառել:

Սկզբնաղբյուր. calend.ru
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Ապրիլի 2-ը` Աուտիզմի խնդրի շուրջ տեղեկատվության տարածման համաշխարհային օր
Ապրիլի 2-ը` Աուտիզմի խնդրի շուրջ տեղեկատվության տարածման համաշխարհային օր

ՄԱԿ-ը հատուկ ուշադրություն է դարձնում զարգացման դժվարություններ ունեցող երեխաների վիճակի բարելավմանը։ Միայն միևնույն հիվանդությամբ ախտահարված մարդիկ են  լավ հասկանում միմյանց:
Ֆրանց Կաֆկա...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Ապրիլի 2-ը Մանկական գրքի միջազգային օրն է
Ապրիլի 2-ը Մանկական գրքի միջազգային օրն է

1967թվականից սկսած Մանկական գրքի միջազգային խորհրդի (International Board on Books for Young People, IBBY) նախաձեռնությամբ ու որոշմամբ դանիացի մեծն հեքիաթասաց Հանս Քրիստիան Անդերսենի...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Ապրիլի 1-ը` Ծիծաղի օր (Կատակի օր)
Ապրիլի 1-ը` Ծիծաղի օր (Կատակի օր)

Ծիծաղի օրն ընդունված է կատակով միմյանց սիրով ծաղրել։ Թե այս տոնը որտեղի՞ց է ծագումով (April Fool’s Day կամ All Fool’s Day), Ֆրանսիայից, Անգլիայից, Մեքսիկայից կամ Շվեդիայից, գաղտնիք է, որը, ցավոք, ծածկված է մթությամբ...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Քրիստոսի հարության տոնը` Զատիկը, քրիստոնեական ամենամեծ և պայծառ տոնն է
Քրիստոսի հարության տոնը` Զատիկը, քրիստոնեական ամենամեծ և պայծառ տոնն է

Զատիկը Հայաստանում. Զատիկ հայերեն բառը հավանաբար ծագում է «ազատություն, ազատել» բառից և նշանակում է տառապանքներից, չարից, մահից ազատում: Զատիկին միմյանց ողջունելով, հայ քրիստոնյաներն  ասում են...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
ՍՈՒՐԲ ԶԱՏԿԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ
ՍՈՒՐԲ ԶԱՏԿԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ

«...Եւ Յիսուս իր աշակերտներին ասաց. Գիտէք, որ երկու օրից յետոյ  Զատիկն է, եւ մարդու Որդին պիտի մատնուի խաչը ելնելու համար»։

«Զատիկ» նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքից և իր վերջնական իմաստով...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Մարտի 26-ը՝ Մանուշակագույն օր (էպիլեպսիայով հիվանդների օր)
Մարտի 26-ը՝ Մանուշակագույն օր (էպիլեպսիայով հիվանդների օր)

Մի անգամ էպիլեպսիայով տառապող Կեսսիդի Մեգան (Cassidy Megan) անունով իննամյա աղջնակը որոշեց ապացուցել մարդկանց, որ ինքը ոչնչով չի տարբերվում մյուսներից...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Մարտի 25­-ը` Ստրկության և տրանսատլանտյան ստրկավաճառության հիշողության միջազգային օր
Մարտի 25­-ը` Ստրկության և տրանսատլանտյան ստրկավաճառության հիշողության միջազգային օր

­«Այդ օրը նշե­լով՝ մենք պետք է հա­կադր­վենք մարդ­կանց վատ որակ­նե­րին, դրա հետ մեկ­տեղ` գո­վեր­գենք ստր­կու­թյան ան­ցյա­լի և ներ­կայի հա­կա­ռա­կորդ­նե­րին, պահպանենք ստրկության մասին հիշողությունը»...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Մարտի 24-­ը` Տուժածների արժանապատվության և մարդու իրավունքների կոպիտ խախտումների նկատմամբ ճշմարտության հաստատման իրավունքի միջազգային օր
Մարտի 24-­ը` Տուժածների արժանապատվության և մարդու իրավունքների կոպիտ խախտումների նկատմամբ ճշմարտության հաստատման իրավունքի միջազգային օր

«Ե­կեք ըն­դու­նենք ճշ­մար­տու­թյան ան­փո­խա­րի­նե­լի դե­րը մար­դու իրա­վունք­նե­րի պաշտ­պա­նու­թյան հար­ցում և պար­տա­վոր­վենք պաշտ­պա­նել ճշ­մար­տու­թյան հաս­տատ­ման իրա­վուն­քը մեր գլո­բալ առա­քե­լու­թյան կա­տար­ման գոր­ծըն­թա­ցում»...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Մարտի 24-­ը` Տուբերկուլոզի դեմ պայքարի համաշխարհային օր
Մարտի 24-­ը` Տուբերկուլոզի դեմ պայքարի համաշխարհային օր

­Տու­բեր­կուլո­զի դեմ պայ­քա­րի հա­մաշ­խար­հային օրը` (World Tuberculosis Day) Առող­ջա­պա­հու­թյան Հա­մաշ­խար­հային Կազ­մա­կեր­պու­թյան (Ա­ՀԿ) որոշ­մամբ։ Այդ օրը գեր­մա­նա­ցի ման­րէաբան Ռո­բերտ Կո­խը (Robert Koch) հայ­տա­րա­րեց...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Մար­տի 21­-ը` Ռա­սա­յա­կան խտ­րա­կա­նու­թյան վե­րաց­ման դեմ պայ­քա­րի մի­ջազ­գային օր
Մար­տի 21­-ը` Ռա­սա­յա­կան խտ­րա­կա­նու­թյան վե­րաց­ման դեմ պայ­քա­րի մի­ջազ­գային օր

­­Ռա­սա­յա­կան խտ­րա­կա­նու­թյան վե­րաց­ման դեմ պայ­քա­րի մի­ջազ­գային օրն (International Day for the Elimination of Racial Discrimination) ան­ցկաց­վում է ՄԱԿ­-ի Գլ­խա­վոր Ան­սամբ­լեայի 21-րդ նս­տաշր­ջա­նի 1966 թ. հոկ­տեմ­բե­րի 26­-ի որոշ­մամբ և ամեն տա­րի նշ­վում է մար­տի 21­-ի­ն...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Մար­տի 21­-ը` Դաու­նի հա­մախ­տա­նիշ ու­նե­ցող մար­դու մի­ջազ­գային օր
Մար­տի 21­-ը` Դաու­նի հա­մախ­տա­նիշ ու­նե­ցող մար­դու մի­ջազ­գային օր

­Մար­տի 21­-ին նշ­վում է Դաու­ն հա­մախ­տա­նիշ ու­նե­ցող մար­դու մի­ջազ­գային օրը (World Down Syndrome Day): Այդ տա­րե­թիվն օրա­ցույ­ցի մեջ մտել է 2006 թ.: Նա­խա­ձեռ­նու­թյունն այդ թե­մային նվիր­ված 6-րդ սիմ­պո­զիու­մի մաս­նա­կից­նե­րինն է: Ռու­սաս­տա­նում Դաու­ն հա­մախ­տա­նի­շով...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Մարտի 20-ը՝ Երկրի օր
Մարտի 20-ը՝ Երկրի օր

Ամբողջ աշխարհում մարտի 20-ին, ՄԱԿ-ի նախաձեռնությամբ, նշվում է Երկրի օրը: Ընդ որում միջազգային տոների օրացույցում գոյություն ունի Երկրի երկու օր՝ այսօրվանը նշվում է Գարնանային գիշերահավասարի օրը, իսկ երկրորդը՝ ապրիլի 22-ին: Առաջինն ունի...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Մարտի 20-­ը` Առանց մսի միջազգային օր
Մարտի 20-­ը` Առանց մսի միջազգային օր

­Ա­ռանց մսի մի­ջազ­գային օրը (International Day Without Meat) շատ երկր­ներ նշում են 1985 թ.: Այդ օրը խա­նութ­ներն ու ռես­տո­րան­նե­րը հրա­ժար­վում են մսի վա­ճառ­քից, իսկ ակ­տի­վիստ­նե­րը քա­րո­զում են բու­սա­կե­րու­թյուն, կեն­դա­նի­նե­րի և շր­ջա­կա մի­ջա­վայ­րի հան­դեպ` կա­րեկ­ցանք...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Մարտի 15-ը` Քնի համաշխարհային օր
Մարտի 15-ը` Քնի համաշխարհային օր

Առաջին անգամ Քնի համաշխարհային օրն (World Sleep Day) անց է կացվել 2008 թ. մարտի 14-ին, և` այդ օրվանից ի վեր, ամեն տարի Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության (ԱՀԿ) ծրագրի շրջանակներում անց են կացվում քնի և առողջության հարցերին...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Մարտի 9-ը` Ատամնաբույժի միջազգային օր
Մարտի 9-ը` Ատամնաբույժի միջազգային օր

Շատ քչերին կարող է հաջողվել խուսափել հիվանդ ատամների, լնդերի, ոչ ճիշտ ատամնանստվածքի խնդիրներից: Երկրի բնակչության հիմնական մասին կյանքի ընթացքում գոնե մեկ անգամ բախտ է վիճակվել նստել ատամնաբույժի բազկաթոռին...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ