Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

...

ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի ամբիոնը 20 տարեկան է

ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի ամբիոնը 20 տարեկան է

ԵՊԲՀ-ում օրերս կայացած «Սեռական և վերարտադրողական առողջության մուլտիդիսցիպլինարային ասպեկտները» միջազգային երկօրյա գիտաժողովի շրջանակում սեռական և վերարտադրողական առողջության բնագավառի արտասահմանցի և տեղացի առաջատար մասնագետները ներկայացրին ոլորտի արդի թեմաներն ու կիսվեցին մասնագիտական փորձով:


Գիտաժողովը նվիրված էր ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի ամբիոնի հիմնադրման 20-ամյակին:


Ողջունելով գիտաժողովի մեկնարկը՝ ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանն ասել է. «Գիտաժողովը երկար տարիների գիտական-գործնական հետազոտությունների տրամաբանական շարունակությունն է»:


Ա. Մուրադյանի խոսքով՝ այսօր հնարավորություն է ստեղծվել տարիներ առաջ փակ թեմաներ համարվող արդիական հարցերը դարձնել քննարկման առարկա:

 

ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի ամբիոնը 20 տարեկան է ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի ամբիոնը 20 տարեկան է


«Տղամարդու և կնոջ փոխհարաբերության խնդիրները տարբեր հարթակներում ուշադրության կենտրոնում են, սակայն սեքսոպաթոլոգիային վերաբերող հարցերի ակադեմիական ձևաչափը կարևոր է և արդիական»,- ընդգծել է ԵՊԲՀ ռեկտորը:


Սեքսոլոգների հայկական ասոցիացիայի նախագահ, պրոֆեսոր Արամ Հակոբյանը նշել է, որ գիտաժողովը ընդգրկել է բժշկության տարբեր ոլորտները՝ սեքսոլոգիա, անդրոլոգիա, ընտանեկան բժշկություն, հոգեբուժություն, հոգեթերապիա, բժշկական հոգեբանություն, էնդոկրինոլոգիա, նյարդաբանություն, հանրային առողջություն, գինեկոլոգիա, վեներոլոգիա, ուրոլոգիա, ռեպրոդուկտոլոգիա, փիլիսոփայություն, էթիկա, որոնք անմիջական կապ ունեն սեռական առողջության պահպանման գործում:

 

ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի ամբիոնը 20 տարեկան է


Հոգեբույժ, սթրեսոլոգ պրոֆեսոր Ադել Թադևոսյանն` ընդգծելով գիտաժողովի կարևորությունը, նշել է, որ սեքսոպաթալոգիայի խնդիրները բխում են նաև այլ ոլորտներից, և այս հանդիպումը կազմակերպվել է՝ հաշվի առնելով, հատկապես, բժշկության տարբեր ոլորտների մասնագետների ներգրավվածությունն ու մասնակցությունը: Նա հույս է հայտնել, որ գիտաժողովն արդյունավետ կլինի յուրաքանչյուրի համար:

 

ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի ամբիոնը 20 տարեկան է ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի ամբիոնը 20 տարեկան է


«Սեռական առողջությունը՝ հարակից մասնագիտությունների դիտարկում» խորագրի ներքո զեկույցներով հանդես եկան ԵՊԲՀ ընտանեկան բժշկության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Միքայել Նարիմանյանը՝ «Սեքսոլոգիայի ուսուցման հարցերը ընտանեկան բժիշկների հետդիպլոմային կրթական ծրագրում» թեմայով, Նյարդաբանության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Հովհաննես Մանվելյանը՝ «Կոնքային քրոնիկ ցավի համախտանիշ» թեմայով: ԵՊԲՀ էնդոկրինոլոգիայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ելենա Աղաջանովան՝ «Տրանսգենդերային երեխաներ և դեռահասներ» թեմայով, ԵՊԲՀ բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ Խաչատուր Գասպարյանը՝ «Հոգեկան գործոնի դերը սեռական խանգարումների գենեզում» թեմայով և այլն:

 

ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի ամբիոնը 20 տարեկան է

 

Կիևի գլխավոր սեքսոպաթոլոգ, ընտանիքի պլանավորման, սեքսոլոգիայի և ռեպրոդուկտոլոգիայի կենտրոնի ղեկավար, ԽՀԿԲԱ սեքսոլոգիայի և բժշկական հոգեբանության ամբիոնի պրոֆեսոր Բորիս Վորնիկը ներկայացրել է «Զույգի հոգեբանական և սեռական համատեղելիության արդի մեթոդները» թեման։


Մասնագետը նշել է, որ սա իր առաջին այցելությունը չէ Երևան, և նա միշտ ուրախ է գտնվել այստեղ։ «Մշտապես այս ամբիոնի հետ սերտ կապ եմ ունեցել, և պետք է ասեմ, որ այն շատ լավ է աշխատում, աչքի է ընկնում իր գիտական գործունեությամբ, և դա հրաշալի է, քանի որ այս աշխատանքի շնորհիվ բարձրանում է նաև բուժման որակը»։

 

ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի ամբիոնը 20 տարեկան է ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի ամբիոնը 20 տարեկան է


ՄՀԿԲԱ էնդոկրինոլոգիայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Կալինչենկոյի կլինիկայի գիտական ղեկավար Սվետլանա Կալինչենկոն, շնորհավորելով հայ գործընկերներին, ասել է։


«Սա իմ առաջին այցելություն չէ Հայաստան: Հայաստանում մի քանի անգամ եղել եմ: Եվ այս անգամ էլ առիթը բաց չթողեցի` գալու, ինչի համար շնորհակալություն հայ գործընկերներիս` ինձ հրավիրելու ու հնարավորություն ընձեռելու շնորհավորել 20-ամյակի կապակցությամբ:


Ուրախալի է այն փաստը, որ ԵՊԲՀ ուսանողները «Սեքսոպաթոլոգիա» առարկան սկսում են ուսումնասիրել երկրորդ կուրսից, և դա ճիշտ է. այս առիթով` հատուկ շնորհակալություն Արմեն Մուրադյանին: Դա ասում եմ խորին հարգանքով ու համակրանքով:  

 

ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի ամբիոնը 20 տարեկան է ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի ամբիոնը 20 տարեկան է


Բանն այն է, որ այսօր գաջետների դար է, և երիտասարդներն ավելի շատ վիրտուալ կյանքով են ապրում։ Տեսեք, տղաներին դուր է գալիս վիրտուալ սեքսը, և նրանք հետագայում լուրջ խնդիրներ են ունենում` հակառակ սեռի հետ հաղորդակցվելու այդ տիրույթից դուրս», - ասել է Կալինչենկոն` մատնանշելով իր այցելուների դառը փորձը։


Այս անգամ Կալինչենկոյի դիտակետում եղել է «Անդրոգենային դեֆիցիտով պացիենտի բուժման սկզբունքները» թեման:


Նշենք, որ գիտաժողովի երկրորդ օրը՝ «Սթրես, հորմոններ և սեքս» գիտագործնական արտագնա սեմինարի ընթացքում, որն անց է կացվել Հանքավանում, արտասահմանցի մասնագետները ներկայացրել են կլինիկական դեպքեր:

 

 

Սկզբնաղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Դասախոսություն «Միկրոանգիոպաթիայի ֆենոմենի նշանակությունը մանկաբարձությունում և գինեկոլոգիայում» թեմայով. morevmankan.am
Դասախոսություն «Միկրոանգիոպաթիայի ֆենոմենի նշանակությունը մանկաբարձությունում և գինեկոլոգիայում» թեմայով. morevmankan.am

Հարգելի գործընկերներ


Սույն թվականի մարտի 29-ին Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական...

«Արմենիա» ՀԲԿ-ն աշխատանքի է հրավիրում. armeniamedicalcenter.am
«Արմենիա» ՀԲԿ-ն աշխատանքի է հրավիրում. armeniamedicalcenter.am

«Արմենիա» ՀԲԿ-ն աշխատանքի է հրավիրում...

Կլինիկական դեպք․ գիգանտ միոմայի բարեհաջող հեռացում. morevmankan.am
Կլինիկական դեպք․ գիգանտ միոմայի բարեհաջող հեռացում. morevmankan.am

Մոր և մանկան առողջության պահպանման ԳՀԿ էր դիմել  29 տ. կին, ում մոտ ախտորոշվել էր գիգանտ միոմա։ Նա Կանադայից էր, համացանցով փնտրել և ընտրել էր իր համար վստահելի...

ՀՀ ԱՆ. Ձեռքերի ալերգիկ կոնտակտային մաշկաբորբ
ՀՀ ԱՆ. Ձեռքերի ալերգիկ կոնտակտային մաշկաբորբ

Այս խորհուրդներին հետևելը կօգնի նվազագույնի հասցնել ռիսկերը կենցաղային քիմիական նյութերի հետ աշխատելիս և պահպանել ձեր առողջությունն ու բարեկեցությունը...

Եվրոպայում առկա բուժման մոտեցումները վաղուց կիրառվում են Նաիրիում. nairimed.com
Եվրոպայում առկա բուժման մոտեցումները վաղուց կիրառվում են Նաիրիում. nairimed.com

Ուրախ ենք տեղեկացնել, որ «Նաիրի» ԲԿ-ի նյարդաբանության և նյարդավիրաբուժության բաժանմունքի ղեկավար Արման Պարգևի Հակոբյանը` որպես խոսնակ...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ