Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

...

ՀՀ ԱՆ. ՁԻԱՀ-ի կենտրոնում տրվել է գիտահետազոտական աշխատանքի մեկնարկը

ՀՀ ԱՆ.  ՁԻԱՀ-ի կենտրոնում տրվել է գիտահետազոտական աշխատանքի մեկնարկը

Աշխատանքային այցով ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնում էին ՌԴ Ռոսպոտրեբնադզորի համաճարակաբանության կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտի աշխատակիցներ բժիշկ-թոքախտաբան Վերա Զիմինան և ինստիտուտի գենետիկ պոլիմորֆիզնմերի հայտնաբերման նոր մեթոդների մշակման գիտական խմբի ղեկավար Կոնստանտին Միրոնովը:

Այցի շրջանակում քննարկվել է համատեղ իրականացվող գիտահետազոտական աշխատանքների կազմակերպչական և գիտագործնական հարցերը, որոնք ուղղված են ՄԻԱՎ վարակով պացիենտների մոտ տուբերկուլոզի զարգացման վտանգի բժշկակենսաբանական (ներառյալ` մոլեկուլյար-գենետիկ) և սոցիալ-ժողովրդագրական գործոնների համալիր վերլուծությանը` կանխարգելիչ միջոցառումները բարելավելու նպատակով:

Հյուրերը շրջել են ՁԻԱՀ-ի կենտրոնում, ծանոթացել տրամադրվող ծառայություններին և իրականացվող աշխատանքներին: Կազմակերպված կլոր սեղան-քննարկման ժամանակ բարձրացվել են հետազոտության ուղեցույցի հետ կապված հարցեր: Միաժամանակ,  անցկացվել է սեմինար-քննարկում «Թոքային ախտահարումները ՄԻԱՎ վարակով պացիենտների շրջանում» թեմայով, որի ժամանակ մասնագետներն անդրադարձել են  ՄԻԱՎ վարակով պացիենտների մոտ թոքային ախտահարումների ախտորոշման կլինիկական դրսևորումների ու առանձնահատկությունների, տարբերակիչ ախտորոշման և բուժման գործնական հարցերին:

Եռօրյա այցի ավարտին հյուրերը հանդիպել են ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տնօրեն Սամվել Գրիգորյանի հետ, ամփոփել կատարված աշխատանքները, ուրվագծել հետագա անելիքները: ՌԴ մասնագետների գնահատմամբ` կենտրոնի ներուժը, տեխնիկական հագեցվածությունն ու լաբորատոր ախտորոշման բաժնի հնարավորությունները կնպաստեն գիտահետազոտական աշխատանքի արդյունավետ իրականացմանը: Միաժամանակ, հաշվի առնելով կենտրոնի ժամանակակից ենթակառուցվածքները և նյութատեխնիկական բազան, քննարկվել է գիտահետազոտական աշխատանքին զուգահեռ Մոսկվայի գիտահետազոտական ինստիտուտում և ՁԻԱՀ-ի կենտրոնում լաբորատոր հետազոտությունների իրականացման հնարավորությունը:

Սկզբնաղբյուր. ՀՀ առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

12th International Congress of Plastic Surgery AAPRAS and International Plastic Surgery Meeting and Live Surgery Course
12th International Congress of Plastic Surgery AAPRAS and  International Plastic Surgery Meeting and Live Surgery Course

Հարգելի գործընկերներ,
2019 թ. հոկտեմբերի 26-28-ին, ժամը 09:00-18:00-ին, «Իբիս» հյուրանոցի կոնֆերանս դահլիճում տեղի կունենա...

2019թ. սեպտեմբեր – 2021թ. սեպտեմբեր, «Մանկաբարձություն և գինեկոլոգիա» թեմայով 12-օրյա դասընթաց
2019թ. սեպտեմբեր – 2021թ. սեպտեմբեր, «Մանկաբարձություն և գինեկոլոգիա» թեմայով 12-օրյա դասընթաց

2019թ. սեպտեմբեր – 2021թ. սեպտեմբեր ժամանակահատվածում (տարվա բոլոր ամիսներին, բացի օգոստոսից) Երևանում (Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ