Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

...

Տղաների սեռական հասունացումը. urolog.am

Տղաների սեռական հասունացումը. urolog.am

Ընդամենը մեկ ամառվա ընթացքում քնքուշ, հնազանդ, հարմարվող տղան հանկարծ այնպես է թափ առնում, որ ո՛չ միայն հասնում է ծնողի հասակին, այլ երբեմն գերազանցում է: Այժմ նա հաճախ է փակվում սենյակում և այլևս չի շտապում կիսվել իր խնդիրներով: Նա արդեն գաղտնիքներ ունի, ավելին, կարող է դառնալ մռայլ, դյուրագրգիռ, համառ: 

Ոչ մի զարմանալու բան չկա. տղան մեծանում է և մտնում է իր համար նոր՝ սեռական հասունացման կամ պուբերտատ շրջան: Հենց այս ժամանակ, քան երբևէ, նա հարազատների օգնության և աջակցության կարիքն ունի, քանի որ դեռահասի համար պատանեկություն մտնող անցումային շրջանը կարող է շատ խնդրահարույց լինել:

Որքա՞ն է տևում սեռական հասունացման շրջանը

Օրգանիզմում տեղի ունեցող փոփոխությունները, որոնք ավարտվում են դեռահասի սեռական հասունացմամբ, տևում է մոտավորապես յոթ տարի` 11-18 տարեկանում: Այս թվերը միջինացված են: Իրականում հասունացման գործընթացը յուրաքանչյուրի մոտ տարբեր կերպ և տարբեր ժամանակներում է ընթանում:  Այն կարող է ավելի վաղ սկսվել, ավարտվել ավելի ուշ, ընթանալ ավելի արագ. այդ ամենը պայմանավորված է տղայի անհատական առանձնահատկություններով: Ուստի պետք չէ անհանգստանալ, եթե երեխայի մոտ սեռական հասունացումը տեղի է ունենում ոչ այնպես, ինչպես նկարագրված է ստորև: 

Հորմոնային փոփոխություններ

Տղաների մեծանալը, սեռական հասունացումը և նրա մարմնի ու հոգեկան աշխարհի բոլոր փոփոխությունները պայմանավորված են էնդոկրին համակարգի գործունեությամբ: Տղայի` տղամարդու փոխակերպվելու մեջ գլխավոր դերը պատկանում է հիպոֆիզին: Այն արտադրում է հորմոններ, որոնք խթանում են մարմնի ինտենսիվ ֆիզիկական զարգացումը և ակտիվացնում ամորձիների աշխատանքը, որոնք նույնպես սկսում են հորմոններ արտադրել:

Պուբերտատ շրջանում տեղի է ունենում հորմոնների կտրուկ աճ, ինչն էլ պայմանավորում է դեռահասի արտաքինի և վարքի փոփոխությունները:

Սեռական օրգանների փոփոխություններ

Պուբերտատ շրջանի սկզբում առաջինը փոխվում են ամորձիները: Եթե նախկինում վերջիններիս չափերն անփոփոխ էին, ապա այժմ դրանք սկսում են աճել՝ 18 տարեկանում հասնելով 4-6 սմ երկարության և 2-3 սմ լայնության:

Չափերով մեծանում են նաև շագանակագեղձն ու ամորձապարկը: Հետո սկսվում է առնանդամի աճը:

11 տարեկանից սկսած, տղայի մոտ հիպոթալամուսում սկսում է արտադրվել գոնադոլիբերին հորմոնը, որը պատասխանատու է սպերմատոզոիդների և անդրոգենների (արական հորմոնների), արտադրության համար: Սպերմատոզոիդների արտադրման հետ սկսվում են երազախաբությունները՝  ակամա սերմնաժայթքումները, որոնք կապ չունեն ո՛չ սեռական ակտի, ոչ էլ ձեռնաշարժության հետ: Դրանք, որպես կանոն, տեղի են ունենում գիշերները՝ էրոտիկ երազների ընթացքում: Այս երևույթը նորմալ է և դրանից վախենալ պետք չէ: Այդ ժամանակ էլ տղաների մոտ դիտվում է էրեկցիա: 

Մազերի աճ

Արական հորմոնների ազդեցությամբ տղայի մարմնի վրա սկսում են մազեր աճել. սկզբում ցայլքի շրջանում, ապա ազդրերի վրա՝ բարձրանալով դեպի պորտը: Ծնողները պետք է իմանան, որ տղամարդկանց ցայլքի վրա մազերն աճում են դեպի վեր ուղղված սեպով, մինչդեռ կանանց մոտ մազերի աճման գիծը հորիզոնական է: Եթե դեռահասի մոտ ցայլային մազերն աճում են կանացի տիպով, ցանկալի է դիմել էնդոկրինոլոգի: Այնուհետև մազեր են աճում անութափոսերում, պտուկների շրջանում, դեմքի վրա՝ կզակի վրա և վերին շրթունքից վեր: 

Ոսկրամկանային համակարգ և մաշկ

Սեռական հասունացման ընթացքում դեռահասի մոտ դիտվում է աճի երկու ուժեղ ցատկ՝ 11-12 և 15-16 տարեկանում: Այդ շրջանում տղան կարող է մեկ տարվա ընթացքում աճել 10 սմ-ով:  18 տարեկանում աճի տեմպերը դանդաղում են և 21-22 տարեկանում պատանու աճն արդեն ձևավորված է:  

Ոսկրերն սկսում են տարբեր ժամանակներում աճել: Այսպես, դաստակներն աճում են նախաբազուկներից մի քանի ամիս շուտ, այդ պատճառով անհամաչափ մեծ են երևում: Դեռահասը պետք է բարդույթներ չունենա այդ պատճառով, քանի որ 3-4 ամիս անց ամեն ինչ կկարգավորվի: 

Կմախքը տղամարդկային գծեր է ձեռք բերում՝ նեղ ազդրեր, լայն ուսեր, մեծ ստորին ծնոտ: Սպիտակուցների ինտենսիվ սինթեզի հետևանքով մեծանում է մկանային զանգվածը, դեռահասը ֆիզիկապես ամրանում է:
Մաշկը կոպտանում է, ակնեներ են առաջանում, ինչը պայմանավորված է տեստոստերոնի ազդեցությամբ, որն ուժեղացնում է ճարպագեղձերի աշխատանքը: Սովորաբար, սեռական հասունացման վերջում պզուկներն ու ակնեներն անցնում են:

Ձայնի փոփոխություն

Դեռահասի մոտ ձայնը փոխվում է, ինչը պայմանավորված է ձայնալարերի աճով և հաստացմամբ, տղան մեկ բամբ ձայնով է խոսում, մեկ՝ ֆալցետ: Միաժամանակ, զարգանում է ադամախնձորը: Այս փոփոխությունները ևս տեստոստերոնով են պայմանավորված: Հիմնականում ձայնը ձևավորվում է 15 տարեկանում: 

Քրտնագեղձեր

Սեռական հասունացման շրջանը բնութագրվում է քրտնագեղձերի ուժեղացված աշխատանքով: Քրտնում են աճուկները, անութափոսերը, ոտնաթաթերը՝ յուրահատուկ հոտով:

Հոգեկան փոփոխություններ

Բացի մարմնական դրսևորումներից, հասունացման շրջանը բնութագրվում է բնավորության և վարքի որոշ փոփոխություններով:

Դեռահասների մոտ աղջիկների նկատմամբ հետաքրքրություն է առաջանում, նրանք սիրահարվածության առաջին զգացումն են ունենում: Այսօրվա իրականությունն այնպիսին է, որ հենց սեռական հասունացման շրջանում շատ դեռահասներ սկսում են իրենց սեռական կյանքը:  Ծնողներն այս թեմայով պետք է շատ զգույշ և նրբանկատ խոսեն իրենց տղաների հետ:

Դեռահասի համար այս ոչ սովորական շրջանում կարող են նկատվել արտահայտված ագրեսիվություն, դյուրագրգռություն, դեպրեսիվ վիճակներ, աշխարհի՝այդ թվում նաև ծնողների նկատմամբ քննադատական վերաբերմունք:

Ամեն ինչի մասին նա դատում է կտրական, իր հասցեին ուղղված որևէ քննադատություն չի ընդունում կամ, ավելի վատ, չի ընդունում սեփական ազատության որևէ սահմանափակում: Եվ այստեղ որոշիչ դերը պատկանում է ընտանիքին: Տղայի ապագան կախված է նրանից, թե ինչպես են նրա ծնողները կարգավորում իրենց հասունացող տղայի ոչ սովորական խնդիրները: Այսպես, վեճի ընթացքում մեծահասակների կողմից ասված անզգույշ բառերը կարող են դեռահասին ստիպել տնից փախչել, թմրանյութեր ընդունել կամ փորձել կյանքին վերջ տալ: 

Այս շրջանում երեխայի հետ պետք է խոսել ինչպես մեծի հետ՝ ներկայացնելով նրան նրա հնարավոր արարքների և վարքի հետևանքները: Մի՛ կշտամբեք նրան, խրատներ մի՛ կարդացեք, այլ վստահեք նրան և հնարավորություն տվեք ինքուրույն լուծել սեփական խնդիրները: Եթե դեռահասն իմանա, որ իրեն վստահում են, սիրում և հարգում են, ապա ցանկացած բարդ իրավիճակում օգնության համար նա կդիմի ընտանիքի անդամներին, այլ ոչ կողմնակի, հնարավոր է` կասկածելի անձանց:

Սկզբնաղբյուր. urolog.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

«Էն պահից, երբ դու սկսում ես չվախենալ «քաղցկեղ» բառից, դու ուժեղ ես»․ Անի Սահրադյան. oncology.am
«Էն պահից, երբ դու սկսում ես չվախենալ «քաղցկեղ» բառից, դու ուժեղ ես»․ Անի Սահրադյան. oncology.am

Անի Սահրադյանը 28 տարեկան էր, երբ նրա մոտ կրծքագեղձի քաղցկեղ հայտնաբերեցին։ Այժմ ամեն բան անցյալում է․ քիմիաթերապիա, ճառագայթային բուժում, երկու վիրահատություն։ Վեց տարի անց Անին ապրում է լիարժեք կյանքով, ուրախանում է...

Դոպլեր հետազոտությունը` հղիության ժամանակ. հարցազրույց Վարդուհի Հովհաննիսյանի հետ. morevmankan.am
Դոպլեր հետազոտությունը` հղիության ժամանակ. հարցազրույց Վարդուհի Հովհաննիսյանի հետ. morevmankan.am

Ի՞նչ է դոպլեր հետազոտությունը:

Դոպլերոգրաֆիկ հետազոտությունը հղիության ընթացքում հետազոտության տեսակ է...

ՀՀ ԱՆ. Լիցենզավորման գործակալությունն ամփոփել է կատարված աշխատանքները
ՀՀ ԱՆ. Լիցենզավորման գործակալությունն ամփոփել է կատարված աշխատանքները

2019 թվականին կայացել է լիցենզավորման 33 նիստ, որոնց ընթացքում քննարկվել է կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներկայացված հայտերի ու կից փաստաթղթերի, ինչպես նաև տեղում...

ԼՂՀ ԱՆ. Արցախի Հանրապետության առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանի ամփոփիչ մամուլի ասուլիսը
ԼՂՀ ԱՆ. Արցախի Հանրապետության առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանի ամփոփիչ մամուլի ասուլիսը

Հունվարի 24-ին կայացել է Արցախի Հանրապետության առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանի ամփոփիչ մամուլի ասուլիսը:
Ասուլիսի ընթացքում Արայիկ Բաղրյանը ներկայացրել է 2019 թվականի համակարգի գործունեությունը...

ԵՊԲՀ COBRAIN ծրագիրը ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի համար. փոխվարչապետ Տիգրան Ավինյան
ԵՊԲՀ COBRAIN ծրագիրը ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի համար. փոխվարչապետ Տիգրան Ավինյան

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանն այսօր մեկնարկեց Հորիզոն 2020 ծրագիր շրջանակում շահած «Քրոնիկ նեյրոդեգեներատիվ հիվանդությունների տրանսլյացիոն հետազոտությունների կենտրոն...ՓՓ՝ Հայաստանում. նեյրոգիտություն՝ հանուն ուղեղի առողջ ծերացման - COBRAIN» նախագիծը: Մեկնարկային գիտաժողովին ներկա էին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության ղեկավարը, համապատասխան երկրների դեսպանները, որոնց մասնակցությամբ ազդարարվեց ծրագրի պաշտոնական մեկնարկը:

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, շնորհավորելով ԵՊԲՀ-ին COBRAIN ծրագրի մեկնարկի առթիվ, նշեց, որ գիտելիքը ուժ է, որն ուղղորդող կողմնացույցի դեր պետք է խաղա հաջողության ճանապարհով ընթացող յուրաքանչյուր երկրի համար, և կարևոր է, որ լավագույնս օգտագործվեն Եվրամիության Հորիզոն 2020 ծրագրի ընծեռած հնարավորությունները: «Վստահ եմ, որ COBRAIN-ը նպաստելու է ոչ միայն նեյրոգիտության, այլև բժշկական համալսարանում հետազոտական հմտությունների և կարողությունների զարգացմանը: Ողջունելի է, որ ծրագրի շրջանակում համալսարանը կապեր է հաստատելու եվրոպական պետությունների առաջատար համալսարանների հետ՝ Հայաստան բերելով վերջիններիս հարուստ փորձը»,- ասաց նա՝ հույս հայտնելով, որ ծրագրի հաջողությունը կնպաստի բժշկական գիտությունների և պրակտիկ բժշկության զարգացմանը՝ Հայաստան վերադարձնելով արտերկիր մեկնած մեր բժիշկներին: Տիգրան Ավինյանն ընդգծեց, որ ամբողջ աշխարհում ուղեղի հետազոտությունները գերակայություն են համարվում, և ԵՊԲՀ-ի շահած ծրագիրը ռազմավարական նշանակություն ունի: «ՀՀ կառավարության առաջնահերթություններից է որակյալ մարդկային կապիտալ ունենալը, ինչը նախապայման է ներառական տնտեսական զարգացման համար: Համոզված եմ, որ ներդրումը մարդկային կապիտալի զարգացման մեջ՝ այն է որակյալ կրթություն և առողջապահական ծառայություններ, հանգեցնելու է մարդու կյանքի որակի էական բարելավման: Սահմանափակ ֆինանսական կապիտալի և բնական ռեսուրսների պայամաններում մեծ առաջընթացի շարժիչ ուժը հենց մարդկային ներուժն է: COBRAIN-ը թիրախավորում է հենց մարդկային կապիտալի զարգացումը: Կատարվող հետազոտությունները նպաստելու են Հայաստանում նեյրոգիտության առաջխաղացմանը»,-եզրափակեց փոխվարչապետը:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի խոսքով՝ այս ձեռնարկը ողջունելի է, քանի որ թույլ է տալիս եվրոպական անվանի կենտրոնների հետ ունենալ սերտ համագործակցություն, որի արդյունքում մեր լավագույն փորձը կարող ենք փոխանցել մեր գործընկերներին, ինչպես նաև եվրոպական լավագույն փորձը ներդնել Հայաստանում: Սա զարգացման լավագույն տարբերակներից մեկն է: «ԵՊԲՀ-ն հնարավորություն է ստացել երեք տարվա ընթացքում այս ոլորտը միանգամայն այլ մակարդակի բարձացնել և ունենալ համագործակցության հնարավորություններ աշխարհի հայտնի կենտրոնների հետ»,-շեշտեց նախարարը:

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը փաստեց, որ բուհի համար այսօր պատմական օր է: «Մենք երկար ճանապարհ հարթեցինք, որ այսօր արձանագրենք՝ ճանաչելի ենք և կարող ենք թափանցիկ ու կարևոր աշխատանք իրականացնել եվրոպական ամենախոշոր համալսարանների հետ: ԵՊԲՀ-ն երկար տարիներ իրականացրել է մի շարք ծրագրային փոփոխություններ, ինչի արդյունքում քայլ արվեց դեպի հաշվառելի գիտություն: COBRAIN-ն այսօր մեզ թույլ է տալիս ունենալ մեծ ֆինանսավորում և ճանապարհ է հարթում ապագա գիտնականների համար»,-ասաց ռեկտորը՝ հավելով, որ նշվում է բժշկական կրթության հիմնադրման 100-ամյակը, և առաջին միջոցառումը՝ COBRAIN-ի մեկնարկային գիտաժողովը, տեղի ունեցավ ՀՀ փոխվարչապետի, ԿԳՄՍ նախարարի, գիտական խորհրդի և դեսպանների մասնակցությամբ:

Արմեն Մուրադյանը հավաստիացրեց, որ «Քրոնիկ նեյրոդեգեներատիվ հիվանդությունների տրանսլյացիոն հետազոտությունների կենտրոն՝ Հայաստանում. նեյրոգիտություն՝ հանուն ուղեղի առողջ ծերացման - COBRAIN» ծրագրի աշխատանքներն ունենալու են համակարգված, թափանցիկ և շարունակական բնույթ:

ԵՊԲՀ գիտության գծով պրոռեկտոր Կոնստանտին Ենկոյանը ներկաներին ներկայացրեց ծրագրի հիմնական խնդիրները: Սահմանված է ուղեղի հետազոտությունների խթանման միջոցով զարգացնել համալսարանի հետազոտական և նորարարական կարողությունները՝ շեշտը դնելով ուղեղի հիվանդությունների բուժման բջջային և դեղորայքային նյարդապաշտան մեխանիզմների վրա: Սերտորեն համագործակցելով Թյուբինգենի (EKUT, Գերմանիա), Բոխումի (RUB, Գերմանիա) և Լունդի (ULUND, Շվեդիա) համալսարանների հետ՝ նախատեսվում է հաստատել նեյրոգիտության հետազոտությունների կառուցվածքը, կատարելագործել երիտասարդ հետազոտողների հմտությունները, ընդլայնել հետազոտական կարիերայի հնարավորությունները, զարգացնել համալսարանի նորարարական կարողությունները, ինչի արդյունքում համալսարանն ավելի ներկայանալի կլինի գիտական հանրության առջև: «Մեր երազանքն է ուղեղի մասին հետազոտությունների շնորհիվ Հայաստանը տեղորոշել միջազգային գիտական քարտեզում»,-եզարափակեց պրոռեկտորը:

2019թ. սեպտեմբեր – 2021թ. սեպտեմբեր, «Մանկաբարձություն և գինեկոլոգիա» թեմայով 12-օրյա դասընթաց
2019թ. սեպտեմբեր – 2021թ. սեպտեմբեր, «Մանկաբարձություն և գինեկոլոգիա» թեմայով 12-օրյա դասընթաց

2019թ. սեպտեմբեր – 2021թ. սեպտեմբեր ժամանակահատվածում (տարվա բոլոր ամիսներին, բացի օգոստոսից) Երևանում (Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ