Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

...

Նյարդային բջիջների վերականգնումը. biostem.am

Նյարդային բջիջների վերականգնումը. biostem.am

Բոլորին հայտնի է այն արտահայտությունը, որ նյարդային բջիջները չեն վերականգնվում: Բայց դրան հակառակ, գիտնականները գլխուղեղում գտել են ցողունային բջիջներ, որոնք համապատասխան պայմաններում դառնում են նոր նեյրոններ: Եվ ո՛չ միայն նեյրոններ, այլ նաև նյարդային համակարգի այլ բջիջներ:

Բայց ինչո՞ւ այդ մասին հայտնի դարձավ միայն 1990 –ականների կեսերին: Բանն այն է, որ կապկների ուղեղում ցողունային բջիջները հանդիպում են միայն երկու տեղում՝ փորոքների շրջանում և հիպոկամպում, որտեղ «նոր նեյրոններ» չեն նկատվել: Պարզվում է, որ երբ ուղեղի ինչ-որ շրջան վնասված է, ցողունային բջիջները տեղափոխվում են այնտեղ և արդեն տեղում վերափոխվում են անհրաժեշտ նյարդային բջիջների:

Գիտնականները մինչև հիմա չգիտեին, թե որտեղի՞ց մեծահասակների մոտ ցողունային բջիջներ. կամ դա «էմբրիոնի» մնացուկ է, կամ նրանք հայտնվում են արդեն ձևավորված օրգանիզմում:

Գիտնականներն ցողունային բջիջներ արդեն հայտնաբերել են կմախքային մկաններում, լյարդում, մաշկում, թեպետ չափազանց աննշան քանակով: Սովորաբար, դրանք դառնում են տվյալ հյուսվածքի բջիջներ, չնայած կան տվյալներ, որոնց համաձայն բջիջների «վերապատրաստումը» նույնպես հնարավոր է: Բայց այդ ամենում դեռևս շատ անհասկանալի հարցեր կան:

Մեծահասակների ցողունային բջիջների խնդիրը կայանում է նաև նրանում, որ նրանք կտրականապես չեն կիսվում օրգանիզմից դուրս` պահպանելով իրենց յուրահատկությունները:

Սկզբնաղբյուր. biostem.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

«Էն պահից, երբ դու սկսում ես չվախենալ «քաղցկեղ» բառից, դու ուժեղ ես»․ Անի Սահրադյան. oncology.am
«Էն պահից, երբ դու սկսում ես չվախենալ «քաղցկեղ» բառից, դու ուժեղ ես»․ Անի Սահրադյան. oncology.am

Անի Սահրադյանը 28 տարեկան էր, երբ նրա մոտ կրծքագեղձի քաղցկեղ հայտնաբերեցին։ Այժմ ամեն բան անցյալում է․ քիմիաթերապիա, ճառագայթային բուժում, երկու վիրահատություն։ Վեց տարի անց Անին ապրում է լիարժեք կյանքով, ուրախանում է...

Դոպլեր հետազոտությունը` հղիության ժամանակ. հարցազրույց Վարդուհի Հովհաննիսյանի հետ. morevmankan.am
Դոպլեր հետազոտությունը` հղիության ժամանակ. հարցազրույց Վարդուհի Հովհաննիսյանի հետ. morevmankan.am

Ի՞նչ է դոպլեր հետազոտությունը:

Դոպլերոգրաֆիկ հետազոտությունը հղիության ընթացքում հետազոտության տեսակ է...

ՀՀ ԱՆ. Լիցենզավորման գործակալությունն ամփոփել է կատարված աշխատանքները
ՀՀ ԱՆ. Լիցենզավորման գործակալությունն ամփոփել է կատարված աշխատանքները

2019 թվականին կայացել է լիցենզավորման 33 նիստ, որոնց ընթացքում քննարկվել է կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներկայացված հայտերի ու կից փաստաթղթերի, ինչպես նաև տեղում...

ԼՂՀ ԱՆ. Արցախի Հանրապետության առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանի ամփոփիչ մամուլի ասուլիսը
ԼՂՀ ԱՆ. Արցախի Հանրապետության առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանի ամփոփիչ մամուլի ասուլիսը

Հունվարի 24-ին կայացել է Արցախի Հանրապետության առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանի ամփոփիչ մամուլի ասուլիսը:
Ասուլիսի ընթացքում Արայիկ Բաղրյանը ներկայացրել է 2019 թվականի համակարգի գործունեությունը...

ԵՊԲՀ COBRAIN ծրագիրը ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի համար. փոխվարչապետ Տիգրան Ավինյան
ԵՊԲՀ COBRAIN ծրագիրը ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի համար. փոխվարչապետ Տիգրան Ավինյան

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանն այսօր մեկնարկեց Հորիզոն 2020 ծրագիր շրջանակում շահած «Քրոնիկ նեյրոդեգեներատիվ հիվանդությունների տրանսլյացիոն հետազոտությունների կենտրոն...ՓՓ՝ Հայաստանում. նեյրոգիտություն՝ հանուն ուղեղի առողջ ծերացման - COBRAIN» նախագիծը: Մեկնարկային գիտաժողովին ներկա էին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության ղեկավարը, համապատասխան երկրների դեսպանները, որոնց մասնակցությամբ ազդարարվեց ծրագրի պաշտոնական մեկնարկը:

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, շնորհավորելով ԵՊԲՀ-ին COBRAIN ծրագրի մեկնարկի առթիվ, նշեց, որ գիտելիքը ուժ է, որն ուղղորդող կողմնացույցի դեր պետք է խաղա հաջողության ճանապարհով ընթացող յուրաքանչյուր երկրի համար, և կարևոր է, որ լավագույնս օգտագործվեն Եվրամիության Հորիզոն 2020 ծրագրի ընծեռած հնարավորությունները: «Վստահ եմ, որ COBRAIN-ը նպաստելու է ոչ միայն նեյրոգիտության, այլև բժշկական համալսարանում հետազոտական հմտությունների և կարողությունների զարգացմանը: Ողջունելի է, որ ծրագրի շրջանակում համալսարանը կապեր է հաստատելու եվրոպական պետությունների առաջատար համալսարանների հետ՝ Հայաստան բերելով վերջիններիս հարուստ փորձը»,- ասաց նա՝ հույս հայտնելով, որ ծրագրի հաջողությունը կնպաստի բժշկական գիտությունների և պրակտիկ բժշկության զարգացմանը՝ Հայաստան վերադարձնելով արտերկիր մեկնած մեր բժիշկներին: Տիգրան Ավինյանն ընդգծեց, որ ամբողջ աշխարհում ուղեղի հետազոտությունները գերակայություն են համարվում, և ԵՊԲՀ-ի շահած ծրագիրը ռազմավարական նշանակություն ունի: «ՀՀ կառավարության առաջնահերթություններից է որակյալ մարդկային կապիտալ ունենալը, ինչը նախապայման է ներառական տնտեսական զարգացման համար: Համոզված եմ, որ ներդրումը մարդկային կապիտալի զարգացման մեջ՝ այն է որակյալ կրթություն և առողջապահական ծառայություններ, հանգեցնելու է մարդու կյանքի որակի էական բարելավման: Սահմանափակ ֆինանսական կապիտալի և բնական ռեսուրսների պայամաններում մեծ առաջընթացի շարժիչ ուժը հենց մարդկային ներուժն է: COBRAIN-ը թիրախավորում է հենց մարդկային կապիտալի զարգացումը: Կատարվող հետազոտությունները նպաստելու են Հայաստանում նեյրոգիտության առաջխաղացմանը»,-եզրափակեց փոխվարչապետը:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի խոսքով՝ այս ձեռնարկը ողջունելի է, քանի որ թույլ է տալիս եվրոպական անվանի կենտրոնների հետ ունենալ սերտ համագործակցություն, որի արդյունքում մեր լավագույն փորձը կարող ենք փոխանցել մեր գործընկերներին, ինչպես նաև եվրոպական լավագույն փորձը ներդնել Հայաստանում: Սա զարգացման լավագույն տարբերակներից մեկն է: «ԵՊԲՀ-ն հնարավորություն է ստացել երեք տարվա ընթացքում այս ոլորտը միանգամայն այլ մակարդակի բարձացնել և ունենալ համագործակցության հնարավորություններ աշխարհի հայտնի կենտրոնների հետ»,-շեշտեց նախարարը:

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը փաստեց, որ բուհի համար այսօր պատմական օր է: «Մենք երկար ճանապարհ հարթեցինք, որ այսօր արձանագրենք՝ ճանաչելի ենք և կարող ենք թափանցիկ ու կարևոր աշխատանք իրականացնել եվրոպական ամենախոշոր համալսարանների հետ: ԵՊԲՀ-ն երկար տարիներ իրականացրել է մի շարք ծրագրային փոփոխություններ, ինչի արդյունքում քայլ արվեց դեպի հաշվառելի գիտություն: COBRAIN-ն այսօր մեզ թույլ է տալիս ունենալ մեծ ֆինանսավորում և ճանապարհ է հարթում ապագա գիտնականների համար»,-ասաց ռեկտորը՝ հավելով, որ նշվում է բժշկական կրթության հիմնադրման 100-ամյակը, և առաջին միջոցառումը՝ COBRAIN-ի մեկնարկային գիտաժողովը, տեղի ունեցավ ՀՀ փոխվարչապետի, ԿԳՄՍ նախարարի, գիտական խորհրդի և դեսպանների մասնակցությամբ:

Արմեն Մուրադյանը հավաստիացրեց, որ «Քրոնիկ նեյրոդեգեներատիվ հիվանդությունների տրանսլյացիոն հետազոտությունների կենտրոն՝ Հայաստանում. նեյրոգիտություն՝ հանուն ուղեղի առողջ ծերացման - COBRAIN» ծրագրի աշխատանքներն ունենալու են համակարգված, թափանցիկ և շարունակական բնույթ:

ԵՊԲՀ գիտության գծով պրոռեկտոր Կոնստանտին Ենկոյանը ներկաներին ներկայացրեց ծրագրի հիմնական խնդիրները: Սահմանված է ուղեղի հետազոտությունների խթանման միջոցով զարգացնել համալսարանի հետազոտական և նորարարական կարողությունները՝ շեշտը դնելով ուղեղի հիվանդությունների բուժման բջջային և դեղորայքային նյարդապաշտան մեխանիզմների վրա: Սերտորեն համագործակցելով Թյուբինգենի (EKUT, Գերմանիա), Բոխումի (RUB, Գերմանիա) և Լունդի (ULUND, Շվեդիա) համալսարանների հետ՝ նախատեսվում է հաստատել նեյրոգիտության հետազոտությունների կառուցվածքը, կատարելագործել երիտասարդ հետազոտողների հմտությունները, ընդլայնել հետազոտական կարիերայի հնարավորությունները, զարգացնել համալսարանի նորարարական կարողությունները, ինչի արդյունքում համալսարանն ավելի ներկայանալի կլինի գիտական հանրության առջև: «Մեր երազանքն է ուղեղի մասին հետազոտությունների շնորհիվ Հայաստանը տեղորոշել միջազգային գիտական քարտեզում»,-եզարափակեց պրոռեկտորը:

2019թ. սեպտեմբեր – 2021թ. սեպտեմբեր, «Մանկաբարձություն և գինեկոլոգիա» թեմայով 12-օրյա դասընթաց
2019թ. սեպտեմբեր – 2021թ. սեպտեմբեր, «Մանկաբարձություն և գինեկոլոգիա» թեմայով 12-օրյա դասընթաց

2019թ. սեպտեմբեր – 2021թ. սեպտեմբեր ժամանակահատվածում (տարվա բոլոր ամիսներին, բացի օգոստոսից) Երևանում (Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ