Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

ԼՈՒՐԵՐ: Ծառայություններ

Համակարգչային տոմոգրաֆիայի ծառայություն Միքայելյան վիրաբուժության ինստիտուտում

Համակարգչային տոմոգրաֆիայի ծառայություն Միքայելյան վիրաբուժության ինստիտուտում

Պարուրաձև համակարգչային տոմոգրաֆիան (ՊՀՏ) ախտորոշման ամենաժամանակակից մեթոդներից մեկն է, որը թույլ է տալիս իրականացնել բարձր տեղեկատվական ոչինվազիվ հետազոտույուններ:


Համակարգչային տոմոգրաֆիայի (ՀՏ) սենյակում իրականացվում է գլխուղեղի, կրծքավանդակի, որովայնի խոռոչի, հետորովայնային տարածության, փոքր կոնքի, անոթների, քիթ-կոկորդ-ականջ (ЛОР) օրգանների, կմախքի ոսկրերի, ողնաշարի և այլ օրգանների ախտորոշիչ հետազոտություններ: Անհրաժեշտության դեպքում, ախտորոշման ճշգրտությունը բարձրացնելու նպատակով, կատարվում է հետազոտություն ներերակային ցայտուներանգությամբ (կոնտրաստային), այդ թվում բոլյուսային (արագ ընդունում անմիջապես հետազոտությունից առաջ):


Ախտորոշման տվայլ մեթոդը արդյունավետ կիրառվում է տարբեր օրգաններում բարորակ և չարորակ նորագոյացություններ հայտնաբերելու, դրանց բնույթը պարզելու նպատակով, որոշելու տարածվածության աստիճանը, անոթավորումը և այլն:


Նյարդաբանության և նյարդավիրաբուժության մեջ բազմապարույր համակարգչային տոմոգրաֆիան (ԲՊՀՏ) անփոխարինելի է հեմոռագիկ և իշեմիկ ինսուլտների (ուղեղային արյունաշրջանառության սուր խանգարումներ) ժամանակ ախտահարված օջախի ծավալի և բնույթի ճշգրտման, գանգուղեղային վնասվածքների (գանգի կոտրվածք, վնասում, արյունազեղում) վաղ և ուշացած հետևանքների բացահայտման համար, գլխուղեղի ուռուցքային գոյացությունների, ողնաշարի դեգեներատիվ փոփոխությունների (միջողային սկավառակների (աճառների) արտափքումների (պրոտրուզիա) և ճողվածքների)  հայտնաբերման համար և այլն:


ՊՀՏ-ն լայնորեն և արդյունավետ կիրառվում է վիրաբուժական և թերապևտիկ հիվանդությունների ախտորոշման, վնասվածքաբանության և օրթոպեդիայի, քիթ-կոկորդ-ականջ հիվանդությունների  ախտորոշման մեջ և այլն:


Համակարգչային տոմոգրաֆիայի մեթոդը թույլ է տալիս հետազոտել` գլուխը և գլխուղեղը, քթի հավելյալ ծոցերը, ծնոտները, պարանոցը, ողնաշարը (ողերի մարմինը և աճառը), կրծքավանդակի օրգանները (թոքերը և միջնորմը), որովայնի խոռոչը և առանձին օրգանները` լյարդը, լեղապարկը, ենթաստամոքսային գեղձը, փայծաղը, հետորովայնային տարածությունը, մակերիկամները, երիկամները, միզածորանները, փոքր կոնքի օրգանները (միզապարկ, շագանակագեղձ, արգանդ, ձվարաններ, ուղիղ աղիք), ոսկրերը և հոդերը:


ՊՀՏ-ն թույլ է տալիս իրականացնել հիվանդի կարճատև և անցավ ախտորոշիչ հետազոտում:


Ախտորոշման բաժանմունքում տեղադրված է Siemens ընկերության Somatom Emotion տոմոգրաֆ: Ներերակային ցայտուներանգային հետազոտությունները կատարվում են բարձրորակ ոչիոնային յոդ պարունակող ցայտուներանգային պատրաստուկներով` Օմնիպակ, Օպտիրեյ և Ուլտրավիստ:


ՀՏ կաբինետն աշխատում է շուրջօրյա:

 

ՀՏ անցկացման ցուցումներ`


Գլխուղեղ

 

  1. Սուր ներգանգային արյունազեղման կասկած (վնասվածքային և ոչվնասվածքային ծագման)
  2. Ուղեղային արյունաշրջանառության սուր խանգարում
  3. Սուր ենթաոստայնային (սուբարախնոիդալ) արյունազեղում
  4. Զարկերակաերակային անևրիզմայի (անոթալայնանքի) կասկած
  5. Գլխուղեղի և ուղեղաթաղանթների առաջնային, երկրորդային և կրկնվող ուռուցքների կասկածներ
  6. Երեխաների մոտ գլխուղեղի զարգացման արատներ
  7. Օջախային բորբոքային պրոցեսներ (թարախակույտ (աբսցես), գրանուլյոմա և այլն)

 

Ակնակապիճներ

 

  1. Ակնակապիճների և գանգաակնակապիճային շրջանի ծավալյանի գոյացություններ
  2. Անհայտ պատճառագիտության էկզոֆթալմ
  3. Վնասվածքներ

 

Դիմային գանգ

 

  1. Հավելյալ ծոցերի բորբոքային հիվանդություններ
  2. Հավելյալ ծոցերի ուռուցքային հիվանդություններ
  3. Վնասվածքներ
  4. Ատամային պատվաստների վիրահատությունների պլանավորում

 

Կրծքավանդակ

 

  1. Թոքեր և թոքամիզ
  2. Տարածված (դիսեմինացված)պրոցեսներ թոքերում
  3. Թոքերում առաջնային ուռուցքի կասկած
  4. Հիվանդի մոտ չարորակ նորագոյացության առկայության դեպքում թոքերում և թոքամզում թաքնված մետաստազների հայտնաբերում
  5. Ռենտգենային հետազոտության տվյալներով թոքամզի ուռուցքի կասկած
  6. Թոքերի վիճակի գնահատում ենթադրյալ ուռուցքային ծագման թոքամզային զանգվածային ներթորանքի (էքսուդադտ) ժամանակ
  7. Ավշային համակարգի հիվանդություններ` ավշահանգույցների ենթադրյալ ախտահարումով

 

Որովայնի խոռոչի օրգաններ

 

  1. Վնասվածքային պատռվածքի, արյունահոսության կասկած
  2. Ճարպային հեպատոզի և հեմոքրոմատոզի ախտորոշում
  3. Ենթաստամոքսային գեղձի հիվանդության (ուռուցքներ, բշտեր (կիստա)) կասկած
  4. Որովայնի խոռոչի առաջնային և երկրորդային նորագոյացություններ
  5. Որովայնի խոռոչի ազատ և պարկավորված ներթորանքի տարբերակիչ ախտորոշում

 

Հետորովայնային տարածության օրգաններ

 

  1. Աորտայի որովայնային հատվածի անևրիզմա (լայնանք)
  2. Հետորովայնային տարածությունում ուռուցքի կասկած
  3. Հետորովայնային թարախակույտ, հեմատոմա
  4. Հետորովայնային ավշահանգույցների ախտահարում հեմոբլաստոզի ժամանակ
  5. Մետաստազներ հետորովայնային ավշահամգույցներում

 

 

Երիկամներ

 

  1. Երիկամի ուռուցքի կասկասծ
  2. Չգործառնող երիկամ ըստ ռենտգենային-ռադիոմիջուկային (ռադիոնուկլեիդային) հետազո¬տության տվյալների
  3. Երիկամի վնասվածք
  4. Միզաքարային հիվանդություն

 

 

Փոքր կոնքի օրգաններ


Կոնքային շրջանի ծավալային գոյացություններ


ՀՏ անցկացման հակացուցումներ`

 

  1. Բացարձակ հակացուցումներ չկան
  2. Հարաբերական հակացուցումներ`
  • հղիություն
  • հիվանդի ընդհանուր ծանր վիճակ
  • հիվանդի ոչնույնական (ոչադեկվատ) վարքագիծ:

 

Ցայտուներանգային ուժեղացման ժամանակ բացարձակ հակացուցում է յոդպարունակող պատրաստուկների նկատմամբ բարձր զգայնության առկայությունը:


Հղիության ժամանակ` կիրառում միայն կենսական ցուցումներով (նորմայում պատրաստուկը չի անցնում արյուն-ընկերքային պատնեշը): Հատուկ զգուշավորություն է պահանջվում երիկամային ֆիլտրացիայի նվազման և լյարդի գործունեության խանգարումների դեպքում:

Հիվանդների նախապատրաստումը ՀՏ անցկացման`

Հետազոտության անվանում Հիվանդի նախապատրաստում
   
  • Գլխուղեղ
  • Թուրքական թամբ
  • Ակնակապիճներ
  • Քթի հավելյալ ծոցեր
  • Ողնաշար (նշել բաժինը և առավելագույնը 3 սկավառակ)
  • Կրծքավանդակ (թոքեր, միջնորմ)
  • Կաթնագեղձ
  • Փափուկ հյուսվածքներ (գլխի, պարանոցի, կրծքավանդակի, որովայնի պատի)
Նախապատրաստում չի պահանջվում
Որովայնի խոռոչի օրգաններ և հետորովայնային տարածություն Փոքր կոնքի օրգաններ    6-8 ժամ քաղցած վիճակ հետազոտությունից առաջ: Չծխել, մաստակ չծամել: Պատրաստել լուծույթ` 2 սրվակ (40մլ) յոդ պարունակող ցայտուներանգ նյութ (76% ուրոգրաֆինը նոսրացնել 2 լիտր ջրում (նյութով սրվակները և լուծույթը պահել մութ տեղում: 1) 1լ ստացված լուծույթից խմել հետազոտությունից 14-12 ժամ առաջ: 2) 500մլ լուծույթից խմել հետազո¬տությունից 1.5-1 ժամ առաջ: 3) Լուծույթի մնացած մասը` 500մլ խմել անմիջապես հետազոտությունից առաջ (բժշկի հրահանգով):

   
  

Սկզբնաղբյուր. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ ՎԻՐԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Նոր սերնդի սքաներն ամենայն մանրամասնությամբ բացահայտում է մարդու «ներաշխարհը». tert.am
Նոր սերնդի սքաներն ամենայն մանրամասնությամբ բացահայտում է մարդու «ներաշխարհը». tert.am

Ամերիկացի բժիշկները ներկայում փորձարկում են նոր սերնդի GE սքաներները, որոնք ամենայն մանրամասնությամբ բացահայտում են մարդու օրգանիզմը...

ԼՈՒՐԵՐ: Նոր ախտորոշիչ մեթոդներ
Քայլ առ քայլ բնակչության շրջանում վստահություն ենք վաստակում. Հարություն Քուշկյան. artsakhpress.am
Քայլ առ քայլ բնակչության շրջանում վստահություն ենք վաստակում. Հարություն Քուշկյան.  artsakhpress.am

«Արցախի առողջապահության ոլորտի զարգացման ամենակարևոր ազդակներից մեկը ես համարում եմ սրտի ստենտավորման բաժանմունքի...

Հրատապ թեմա Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
Ֆրանսիացիները հայելի-ռենտգեն են ստեղծել. ankakh.com
Ֆրանսիացիները հայելի-ռենտգեն են ստեղծել. ankakh.com

Ֆրանսիայում ստեղծել են  3D հայելի, որի օգնությամբ ցանկացողը կարող է իրական ժամանակում սեփական ներքին օրգանները տեսնել: Ռենտգեն հայելի ստեղծվել է  համակարգչային ու մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆի...

ԼՈՒՐԵՐ: Նոր ախտորոշիչ մեթոդներ ԼՈՒՐԵՐ: Գիտաբժշկական լրահոս

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ