Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Բժիշկներ

Հարցազրույց Ռ.Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրենի պաշտոնակատար Սամվել Դանիելյանի հետ

Հարցազրույց Ռ.Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրենի պաշտոնակատար Սամվել Դանիելյանի հետ

–   Ինչպիսի՞ն է արյունաբանության ոլորտն այսօր Հայաստանում:


–   Արյունաբանության ոլորտը Հայաստանում հետևում է միջազգային փորձին և ձեռքբերումներին: Մենք ունենք տաղանդաշատ բժիշկներ, ովքեր արդեն 20 տարի առաջնորդվում են միջազգային չափանիշներով: Այդ տարիներին բժշկության ամենադինամիկ ճյուղերից կարելի է համարել ուռուցքաբանությունը և արյունաբանությունը:
Այսօրվա արդյունքները 20-25 տարի առաջ երազել անգամ չէինք կարող, որոնց հասել ենք լեյկոզների բուժման նորագույն ուղեցույցների շնորհիվ: Եթե նախկինում մանկական պրակտիկայում ունեցել ենք 5% ապրելիություն, նորագույն ուղեցույցների օգնությամբ ներկայում  70% է:


Սակայն, ցավոք, ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում, մեծահասակների մոտ դրական արդյունքների տոկոսային ցուցանիշները բավականին զիջում են  մանկական տարիքի ցուցանիշներին:

 

–   Միջազգային չափանիշներով ո՞ր հորիզոնականում եք տեսնում Հայաստանն այդ ոլորտում:

 

–   Մենք փորձում ենք մեր արևմտյան գործընկերների հարթած ճանապարհով առաջ գնալ: Հայաստանում կան որոշ թերություններ, որոնք խանգարում են նույն ուղեցույցների առկայության դեպքում ունենալ նույն թվերը, ինչ արևմտյան գործընկերները: Դա կախված է երկրի սոցիալական վիճակից, բժշկական ապահովագրության համակարգի բացակայությունից կամ նրա չնչին ներկայությունից:


Աշխարհում ընդունված ժամանակակից  ծրագրերի շնորհիվ մանկական պրակտիկայում մենք հասել ենք  արդյունավետության: Բուժման այդ եղանակները հեղափոխություն էին արյունաբանության մեջ, որոնք ներդրվեցին Բեռլինի, Ֆրանկֆուրտի և Մյունստերի կլինիկաներում` 3 պրոֆեսորների կողմից: Այդ պատճառով էլ ծրագիրը կոչվում է այդ քաղաքների առաջին տառերով՝ ԲՖՄ:


Եվ դա  քարացած ուղեցույց չէ՝ 25 տարվա մեջ այն մեծ զարգացում է ապրել: Յուրաքանչյուր 2-3 տարին մեկ բոլոր շահագրգիռ կողմերը հանդիպում են՝ հիմնականում Մանկական օնկոհեմատոլոգիայի GPOH նիստերի շրջանակում,  որի արդյունքում ուղեցույցները վերանայվում են:


–   Ինչպիսի՞ն են այսօր ցողունային փոխպատվաստման հաջողությունները մեզ մոտ:


–   Այն պատվաստումը` աուտոտրանսպլանտացիան (սեփական բջիջներով սեփական օրգանիզմի առողջացման խթանում), որը ներկայում իրականացվում է Հայաստանում, բուժման գործընթացի առաջին փուլն է:


Հաջորդ քայլը, հավանաբար, հնարավոր կլինի իրականացնել 2-3 տարուց ոչ շուտ, որը շատ ավելի բարդ ու լուրջ բժշկություն է և պահանջում է մեծ ներդրում: Գործընթացի ամենակարևոր մասը լաբորատորիաների ստեղծումն է, նոր ախտորոշիչ  խնդիրների լուծումը, նոր գործիքային մոտեցումները: Այդ հաջորդ քայլն առայժմ երազանք է: Դրա համար, նախ, պետք է ունենանք շատ լավ վերանորոգված արյան բանկ, պետք է հասնենք սերտիֆիկացման, որպեսզի կարողանանք ոսկրածուծ պատվաստել ո՛չ միայն մեր հայրենակիցներին, այլ նաև` օտարերկրացիների:


Երբեմն խոսում են տարածաշրջանային կենտրոն ստեղծելու մասին, բայց դրան պետք է լուրջ մոտեցում ցուցաբերել: Պետք է հասնել հարցի համապարփակ լուծման, ունենալ շատ լավ ինֆրաստրուկտուրա:


Այս ամենն արդեն բանակցությունների փուլում է, և, հուսամ, մենք կունենանք նաև՝ պոզիտրոն-էմիսիոն տոմոգրաֆիա, որը ցույց է տալիս ուռուցքային գործընթացի բուժման ճիշտ ընթացքը:


–   Մեր մասնագետները պատրա՞ստ են ինքնուրույն, առանց արտերկից հրավիրված մասնագետների իրականացնել փոխպատվաստում:


–   Մեր թիմը բավականին պատրաստված է, շնորհալի բժիշկներ ունենք, ովքեր  ինքնուրույն կկարողանան այդ փոխպատվաստումն իրականացնել:


–   Մեզ մոտ գործո՞ւմ են մասնագիտական պաշտոնական արձանագրություններ, որոնցով ուղղորդվում են արյունաբանները: Եթե այո, հարմարեցվա՞ծ են մեր երկրի ներկա պայմաններին:


–   Հարմարեցման խնդիր չկա: Եթե ձգտում ենք միջազգային բժշկության մաս կազմել, ապա պետք է առաջնորդվել ուղեցույցներով` առանց դրանցից շեղվելու: Հարմարեցումը ոչ ճիշտ գործելակերպ կլինի:


Այսօրվա դրական արդյունքները, ինչպես արդեն ասվեց,  բուժման նորագույն ուղեցույցների շնորհիվ ենք ստացել:


Մենք շատ լավ գործընկերներ ունենք Վաշինգտոնից, որն աշխարհում ալոտրանսպլանտացիայի ամենամեծ կենտրոնն է: Նրանց հետ անվճար ալոտրանսպլանտացիաներ անելու ծրագիր սկսեցինք, երբ դեռ տրանսպլանտացիա Հայաստանում չէր իրականացվում:


–   Ո՞ր խնդիրներն են ոլորտում այսօր առավել խոցելի և հրատապ:


–   Ուզում եմ շեշտել, որ ունենք բազմաթիվ մանկական հիմնադրամներ, որոնք նպատակային օգնում են ուռուցքով կամ արյան հիվանդությամբ տառապող երեխաներին: Հիվանդ մանուկը բազմակողմանի օգնության շնորհիվ կարող է ոչ մի լումա չծախսել և ստանալ շատ լավ բուժում: Նման օրինակներ են ժամանակակից բուժման ծրագրերը, որոնք արևմուտքում արժեն 200-300 հազար դոլար: Սա շատ մեծ ձեռքբերում է:


Թիվ մեկ խնդիրը 18 տարեկանից բարձր հիվանդների համար դեղորայքի ապահովումն է, քանի որ այդ տարիքային խմբի հիվանդները շատ խոցելի են այն առումով,  որ չափահաս մարդկանց օժանդակող ֆոնդեր մեզ մոտ չկան, մինչդեռ ամբողջ աշխարհում դա ընդունված և արդյունավետ պրակտիկա է: Աշխարհի ամենամեծ ուռուցքաբանական կենտրոնում, ամենահարուստ երկրում, ինչպիսին ԱՄՆ է, պատերին փակցված են ֆոնդերի կոնտակտային տվյալները: Ամերիկայի, Ավստրիայի, Շվեյցարիայի և այլ երկրների քաղաքացիները, ովքեր ապահովագրված չեն կամ վճարունակ չեն, նման հիվանդություն ունենալու դեպքում այդպիսի ֆոնդերի օգնությամբ են ժամանակակից բուժում ստանում:


Այս հարցը խիստ կարևոր է և պետք է կարգավորվի: Եվ ես իմ մեջ ուժեր պետք է գտնեմ խթանելու այդ ֆոնդերի առաջացմանը:


Հաջորդ կարևոր հարցը համարում եմ Արյան բանկի միջազգային ցուցանիշներին համապատասխան վերակառուցումը: Մեր բոլոր հիվանդները, նաև` փոխպատվաստման ենթակա հիվանդները, սնվում են այդ բանկից, և, ուրեմն, սանիտարահիգիենիկ պայմանները պետք է իդեալական լինեն, պետք է աշխատակազմն ունենա կրթական բարձր մակարդակ, կազմակերպվեն անհրաժեշտ վերապատրաստումներ:


Հարկ է նաև  հաշվի առնել այն փաստը, որ մենք գտնվում ենք անհանգիստ  տարածաշրջանում և ապահովված արյան բանկի առկայությունն ունի ռազմավարական նշանակություն: Այդ մասին պետք է ամենատարբեր լրատվամիջոցներով բարձրաձայնել: Արյան բանկը հենց այնպես չի գոյանում, դոնորներ են պետք, մարդիկ, ովքեր պատրաստակամ, դրա կարևորությունը գիտակցելով` արյուն կհանձնեն:


Ես պատրաստ եմ խոսել, բացատրել, թե ամբողջ աշխարհում դա ինչպես է արվում: Իսկ չէ՞ որ մենք կեսկատակ ասում ենք,  որ մեր ազգն ուրիշ է. ուրեմն ուրիշ պետք է լինեն նաև նրա մարդասիրական, բարեգործական մոտեցումները: Պարտադիր չէ, որ արյան կարիք ունեցողը մեր հարազատը լինի, չ՞է որ այդ արյանը հաճախ սպասում են զինվորը, նրա որդին, կամ պարզապես… հայ մարդը:


 Վազող տողով փնտրվող արյունը պետք է լինի միայն հազվադեպ խմբի արյուն: Բայց երբ արյան դրական երկրորդ խումբը Հայաստանում դառնում է խնդիր, դա արդեն պատիվ չի բերում ոչ մեզ`մասնագետներիս, ոչ էլ հայ հասարակությանը:


Հաջորդը` որ Հայաստանում ունենանք, այսպես կոչված, հիվանդների տուն, որը կա արտերկրում և երբեմն կոչվում է նաև ծնողների տուն: Դրանք հինգաստղանի հյուրանոցների նման մեծ, հիանալի կահավորված շինություններ են: Նպատակն այն է, որ հիվանդի ծնողները, հարազատները, ովքեր հեռվից, օրինակ, մարզերից կամ այլ երկրից  են գալիս նրան այցելելու, կացարան ունենան այդ ընթացքում: Այդ հարցը լուծելը խիստ կարևոր է:


Մյուս խնդիրը հոսպիս ունենալն է, որը Հայաստանում դեռ չկա:  Հոսպիսն այն բուժական հաստատությունն է, որտեղ կարող են գտնվել այլևս որևէ բանով բուժման չենթարկվող, ծանր հիվանդները: Երբ բժիշկը չի կարող այդուհետ ոչնչով օգնել հիվանդին, պետք է ամեն բան անել, որպեսզի հիվանդն արժանավայել հրաժեշտ տա կյանքին... որովհետև հիվանդը չի կարող իր ընտանիքի ներկայությամբ, երեխան՝ իր քույր ու եղբայրների աչքի առաջ մահկանացուն կնքել:


Եթե ես կարողանամ իմ այս նպատակներին հասնել, ուրեմն լավ է՝ կարող եմ համարել, որ գործս կատարել եմ:


–   Ինչպիս՞ն եք տեսնում  ոլորտն ապագայում, Ձեր տեսլականը:


–   Մեր արյունաբանության կարևոր և շտապ լուծում պահանջող խնդիրներն են՝  հոսպիսը, հարազատների տունը, ալոտրանսպլանտացիան, արյան բանկի վերանորոգումը, բժիշկների շարունակական վերապատրաստումը աշխարհի լավագույն կենտրոններում:


Շատ կարևոր է այսօր խուսափել վնասակար տարբեր գործոններից, ախտածին միջավայրերից, թունավոր նյութերից, սովորություններից, որոնք նպաստում են տարբեր հիվանդությունների, այդ թվում` արյան և ուռուցքային հիվանդությունների առաջացմանը:


Օրինակ,  դեղեր, որոնք չափազանց տոքսիկ են և վաղուց հանված գործածությունից, դեռևս ոմանց տնային դեղատուփերում կան: Դրանք այժմ ցուցված են հազվադեպ հիվանդությունների ժամանակ, սակայն ազգաբնակչությունը՝ հին սովորույթով, դեռևս համատարած օգտագործում է:


Կամ, որքան է խոսվել Սևանի ափին, կիզիչ արևի տակ արևահարվելու վտանգների մասին, հատկապես` սպիտակամորթ մարդկանց մոտ: Բայց դա շարունակվում է նույն կերպ:
 Նաևծխելու անթույլատրելի այս համատարած էպիդեմիան, որը Հայաստանում հաճախ նաև բժիշկների շրջանում է հանդիպում:


Պետք է հնարավորինս զգուշանալ նաև կենցաղային քիմիական նյութերի օգտագործումից: Իրենց մեջ վտանգ ունեն ժամանակակից կահույքը, ժամանակակից սարքերը, կոսմետիկ նյութերը որքան դրանք շատ են  գունավորած, հրապուրիչ տեսքով, այնքան ավելի շատ  քիմիա են պարունակում:


Խիստ կարևոր է էկոլոգիայի մաքրությունը: Կցանկանայի Կանաչների մի շատ լավ կուսակցություն լիներ և ծառայեր մարդու մաքուր ապրելակերպին: Իհարկե, Հայաստանում կան առանձին լավ գործիչներ, բայց ցանկալի կլիներ, որ նրանց ձայնն ավելի բարձր հնչեր:

Սկզբնաղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Ապրիլի 3-ին ծնվել է ռուս բժիշկ, ծանր ատլետ, ողնուղեղային վնասվածքներով հիվանդների ռեաբիլիտացիայի մեթոդիկայի հեղինակ Վալենտին Դիկուլը
Ապրիլի 3-ին ծնվել է ռուս բժիշկ, ծանր ատլետ, ողնուղեղային վնասվածքներով հիվանդների ռեաբիլիտացիայի մեթոդիկայի հեղինակ Վալենտին Դիկուլը

Վալենտին Իվանովիչ Դիկուլը ծնվել է 1948 թ. ապրիլի 3-ին Կաունաս (Լիտվա) քաղաքում: Ծնողների մահվան պատճառով տղան ապրել է մանկատանը: Այնտեղ նա սովորել է ձեռնածություն և ակրոբատիկա...

Պատմության էջերից Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
ԵՊԲՀ. Նոբելյան առաջին հայազգի դափնեկիր Արդեմ Պատապուտյանի՝ գիտությամբ զբաղվելու 13 կանոնները
ԵՊԲՀ. Նոբելյան առաջին հայազգի դափնեկիր Արդեմ Պատապուտյանի՝ գիտությամբ զբաղվելու 13 կանոնները

Նոբելյան առաջին հայազգի դափնեկիր, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի պատվավոր դոկտոր, ամերիկահայ ականավոր գիտնական...

Դեկտեմբերի 22-ին ծնվել է ռուս սրտային վիրաբույժ, գիտնական և բժշկական գիտության կազմակերպիչ Լեո Բոկերիան
Դեկտեմբերի 22-ին ծնվել է ռուս սրտային վիրաբույժ, գիտնական և բժշկական գիտության  կազմակերպիչ Լեո Բոկերիան

Բոկերիան աշխարհի այն քիչ սրտավիրաբույժների շարքին է դասվում, ովքեր կատարում են սրտի հետ կապված վիրահատությունների հայտնի արսենալ՝ ամենատարբեր ախտահարումների դեպքում: Վիրահատություններից շատերն այսօր աշխարհում չունեն...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
ԵՊԲՀ. Կես դար՝ բժշկության ոլորտում. Գագիկ Բազիկյանի մասնագիտական ուղին
ԵՊԲՀ. Կես դար՝ բժշկության ոլորտում. Գագիկ Բազիկյանի մասնագիտական ուղին

Երևանի բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետում Գագիկ Բազիկյանը սովորել է 1966-1972 թվականներին: 1973 թվականին նա ընդունվել է Ռենտգենոլոգիայի և օնկոլոգիայի ինստիտուտ...

«Արմենիա» ՀԲԿ արյան ծառայությունը. հարցազրույց Մարինե Թովմասյանի հետ. armeniamedicalcenter.am
«Արմենիա» ՀԲԿ արյան ծառայությունը. հարցազրույց Մարինե Թովմասյանի հետ. armeniamedicalcenter.am

Խոսենք «Արմենիա» ՀԲԿ արյան ծառայության մասին:

Կենտրոնում կատարվում են արյան հետ կապված այն գործառույթները, որոնք իրականացվում են...

Բժշկի ընդունարանում
Ի՞նչ է փոխվել. 16 տարի անց հարցազրույց Արմեն Չարչյանի հետ` նույն հարցերով
Ի՞նչ է փոխվել. 16 տարի անց հարցազրույց Արմեն Չարչյանի հետ` նույն հարցերով

Մեդ-Պրակտիկ թիմի կողմից որոշում կայացվեց 2007 թվականին հրապարակվող «Ֆարմացևտ պրակտիկ» պարբերականի շրջանակում պրոֆեսոր Արմեն Չարչյանին հարցազրույցի ժամանակ հնչած...

Բժշկի ընդունարանում
ԵՊԲՀ. «Ապագան մեր այն երեխաներն են, որոնք ծնվել են և որոնք դեռ պետք է ծնվեն». պրոֆեսոր Օկոև
ԵՊԲՀ. «Ապագան մեր այն երեխաներն են, որոնք ծնվել են և որոնք դեռ պետք է ծնվեն». պրոֆեսոր Օկոև

Մաշտոցի պողոտայով  զբոսնելիս դժվար թե որևէ մեկն անտարբեր անցնի  ծաղկեփունջը ձեռքին սպասող կամ անհանգստությամբ լցված հայրիկների, ծննդկանի հարազատների  կողքով...

ԵՊԲՀ. Վիրահատությունն առանց արվեստի և ստեղծագործության, սովորական արհեստ է. ԵՊԲՀ պրոֆեսոր Զարեհ Տեր-Ավետիքյան
ԵՊԲՀ. Վիրահատությունն առանց արվեստի և ստեղծագործության, սովորական արհեստ է. ԵՊԲՀ պրոֆեսոր Զարեհ Տեր-Ավետիքյան

Պրոֆեսոր Զարեհ Տեր-Ավետիքյանը Հայաստանի առողջապահության ոլորտի, բժշկագիտության նվիրյալներից է, որը մինչ օրս աշխատում է՝ բժշկական գիտելիքներով զինելով ապագա բժիշկներին, փրկելով բազմաթիվ կյանքեր...

ԵՊԲՀ. Ամենօրյա հրաշքների ականատես պրոֆեսոր Կարինե Առուստամյանը
ԵՊԲՀ. Ամենօրյա հրաշքների ականատես պրոֆեսոր Կարինե Առուստամյանը

Կանանց առողջությանը և մայրությանը վերաբերող հարցերը բժշկական գիտությունների դոկտոր, ԵՊԲՀ   մասնագիտական և շարունակական կրթության կենտրոնի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր...

Բժիշկ Յարութիւն Մինասեանի «111 Բռնադատուած Հայ Բժիշկներ․ 1920-1954» Գիրքը
Բժիշկ Յարութիւն Մինասեանի «111 Բռնադատուած Հայ Բժիշկներ․ 1920-1954» Գիրքը

Բժիշկ Կարպիս Հարպոյեան

Մոնրէալ, 24 Յուլիս 2022

Բժիշկ Յարութիւն Մինասեանի մասին գրած եմ «Հայրենի բազմավաստակ բժիշկ հոգեբուժ...

ԵՊԲՀ. Բժշկագիտության երախտավոր Ալբերտ Զարացյանը նշում է ծննդյան 85-ամյակը
ԵՊԲՀ. Բժշկագիտության երախտավոր Ալբերտ Զարացյանը նշում է ծննդյան 85-ամյակը

ԵՊԲՀ-ն հիշում ու գնահատում է իր նվիրյալներին, արժևորում նրանց կատարած տեսական ու գործնական աշխատանքը, տարիների վաստակը և փոխանցում նոր սերնդին՝ կոչումով բժշկի առաքելությունը շարունակելու...

Եթե բժիշկն ասաց, որ ամեն ինչ գիտի, ուրեմն սպառվել է որպես մասնագետ. Արեգ Սեփյան
Եթե բժիշկն ասաց, որ ամեն ինչ գիտի, ուրեմն սպառվել է որպես մասնագետ. Արեգ Սեփյան

«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքի ղեկավար, դիմածնոտային վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Արեգ Սեփյանը զբաղվում է դիմածնոտային...

Հայաստանում բժշկական ապահովագրության ներդրումը` արդի պահանջ. հարցազրույց ՀԲԱ նախագահ Արմեն Սողոյանի հետ
Հայաստանում բժշկական ապահովագրության ներդրումը` արդի պահանջ. հարցազրույց ՀԲԱ նախագահ Արմեն Սողոյանի հետ

Դեռևս 2019 թ. դեկտեմբերին կայացած Հայկական բժշկական ասոցիացիայի և առողջապահության ոլորտի մասնագիտական ասոցիացիաների համատեղ կազմակերպված խորհրդաժողովի ընթացքում քննարկվեց...

Հրատապ թեմա Հայաստանում
Հայրենի Բազմավաստակ Բժիշկ Հոգեբոյժ՝ Յարութիւն Մինասեան. hairenikweekly.com
Հայրենի Բազմավաստակ Բժիշկ Հոգեբոյժ՝ Յարութիւն Մինասեան. hairenikweekly.com

Առաջին հանդիպումս բժիշկ հոգեբոյժ Յարութիւն Մինասեանին հետ եղաւ 2017-ի վերջաւորութեան դիմատետրի բարիքներուն շնորհիւ, երբ «Հայ բժիշկներուն, ատամնաբուժներուն եւ դեղագործներուն ոդիսականը հայկական ցեղասպանութեան ընթացքին»...

Գիրք բժիշկ-գրողների մասին կամ ինչ է բժշկական տրուենտիզմը
Գիրք բժիշկ-գրողների մասին կամ ինչ է բժշկական տրուենտիզմը

Որպես հասարակության մշակույթի և զարգացման կարևոր երևույթ «տրուենտիզմ» հասկացությունը ի հայտ է եկել 1936 թ., երբ բրիտանացի անվանի վիրաբույժ լորդ Բյորկլի Մոյնիգանը (1865-1936) Քեմբրիջի համալսարանում կարդացած...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ