Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Պլաստիկ վիրաբուժություն

Պլաստիկ վիրահատության կարևոր նրբություններ. մեկնաբանում է Կարեն Մուրադյանը

Պլաստիկ վիրահատության կարևոր նրբություններ. մեկնաբանում է Կարեն Մուրադյանը

Ավելի պատասխանատու՝ ավելի արդյունավետ: Այդպես է իր աշխատանքին վերաբերվում Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնի քիթ-կոկորդ-ականջաբանության և պլաստիկ վիրաբուժության բաժանմունքի ղեկավար Կարեն Մուրադյանը:

-Ինչպե՞ս է ստացվել, որ Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնում բացվել է առանձին քիթ-կոկորդ-ականջաբանության և պլաստիկ վիրաբուժության բաժանմունք:

Ճիշտ է՝ ինստիտուտի հիմնական բաժանմունքները օրթոպեդիկ ու վնասվածքաբանական ուղղվածություն ունեն, բայց քանի որ վնասվածքների արդյունքում կարող են տուժել նաև տարբեր օրգաններ, որոնք հնարավոր է պահանջեն նեղ մասնագետի միջամտություն, գործում է նաև առանձին ընդհանուր վիրաբուժության բաժանմունք: Ես այդ բաժանմունք աշխատանքի  ընդունվեցի 2012 թ. որպես ԼՕՌ բժիշկ: Բաժանմունքում արդեն աշխատում էր ևս մեկ քիթ-կոկորդ-ականջաբան, և իմ գալն էլ նպաստեց մեր   Պլաստիկ վիրահատության կարևոր նրբություններ. մեկնաբանում է Կարեն Մուրադյանըուղղվածությամբ պացիենտների հոսքին: Մենք սկսեցինք վիրահատությունների բավական մեծ ծավալ տալ, և տնօրենը որոշեց քիթ-կոկորդ-ականջաբանության և պլաստիկ վիրաբուժության առանձին բաժանմունք ստեղծել, որի կազմում ընդգրկվեցինք երկու ԼՕՌ բժիշկներս և մեկ պլաստիկ վիրաբույժ: Բաժանմունքը գործում է արդեն երկու տարի: Զբաղվում ենք ԼՕՌ հիվանդությունների ամբուլատոր, վիրահատական և կոնսերվատիվ բուժմամբ, բացառությամբ կոխլեար իմպլանտացիաների և ականջի թմբկաթաղանթի վիրահատությունների: Մեր գործունեության առանցքային ուղղություններից է նաև քթի պլաստիկ միջամտությունները, որոնք ես հիմնականում համակցում եմ քթի միջնապատի ուղղման հետ, անկախ նրանից՝ պացիենտը դժվար շնչառության գանգատ ունի՞, թե՞ ոչ: Այսինքն՝ կամ կատարում ենք քթի միջնապատի ուղղում՝ համակցված քթի արտաքին դեֆորմացիաների հետ, կամ հակառակը՝ քթի արտաքին դեֆորմացիայի շտկում՝ համակցված միջնապատի ծռվածության հետ: Անցյալ տարի բաժանմունքում իրականացվել է  երկու հարյուր երեսուն վիրահատական  միջամտություն:

-Քթի պլաստիկ և միջնապատի ուղղման համակցված վիրահատությունը Ձեր աշխատանքի սկզբու՞նքն է:

-Այո, կարելի է այդպես ասել: Ի դեպ, դա եղել է իմ ատենախոսության թեման՝ «Արտաքին քթի և քթի միջնապատի համակցված դեֆորմացիաների վիրահատական չափանիշներ», որը պաշտպանել եմ 2014 թ.: Քթի ծավալի փոքրացմանը զուգահեռ պետք է անպայման կատարվի քթային շնչառությունը բարելավող այդ միջամտությունը: Ինչու՞: Որովհետև պլաստիկ վիրահատություն կատարելով՝ փաստացիորեն քթի ծավալների փոքրացում ենք կատարում: Իսկ հետազոտությունները ցույց են տալիս, որ պլաստիկ վիրահատություններից հետո օդի ներհոսքի ծավալի կրճատում է լինում, ու եթե պլաստիկայի ժամանակ միջնապատը չի ուղղվում, պացիենտը պլաստիկ վիրահատություններից հետո կարող է գանգատվել դժվարացած քթային շնչառությունից: Շնչառական խնդիրները կանխարգելելու համար, անկախ նրանից նախքան պլաստիկ վիրահատության դիմելը պացիենտը գանգատվել է քթային շնչառությունից թե ոչ, եթե կա քթի միջնապատի անգամ թեթևակի ծռվածություն, որը մինչ այդ չի խանգարել մարդուն, պետք է անպայման ուղղել:

 

  Պլաստիկ վիրահատության կարևոր նրբություններ. մեկնաբանում է Կարեն Մուրադյանը   Պլաստիկ վիրահատության կարևոր նրբություններ. մեկնաբանում է Կարեն Մուրադյանը

-Դա համարվում է երկու տարբե՞ր միջամտություն, թե՞ մեկ:

Դա ես դիտում եմ որպես երկու վիրահատություն՝ համատեղ ու պարտադիր: Եթե արտաքին քթի դեֆորմացիայի պլաստիկ ուղղումը պացիենտի քմահաճույքն է, իր էսթետիկ զգացողության բավարարվածությունը, ապա միջնապատի ուղղումը իմ՝ որպես բժշկի ցուցումն է՝ առողջության պահպանման և հետագա խնդիրներից խուսափելու համար: Մենք երբեք խորհուրդ չենք տալիս մարդուն փոխել արտաքին քթի ձևը, մենք կարող ենք ցուցում տալ, որ ուղղեն քթի միջնապատը, փոքրացնեն խեցիները, որ շնչառական խնդիրներ չառաջանան: Բայց եթե պացիենտը դիմում է կոնկրետ ռինոպլաստիկայի համար, մենք անպայման առաջարկում ենք քթի միջնապատի ուղղում կատարել, մեկ ընդհանուր անզգայացմամբ երկու միջամտությունն էլ իրականացնել:

-Իսկ ի՞նչ առողջական խնդիրներ կարող են ծագել միջնապատի ծռվածության պատճառով:

Գրեթե բոլորն այս կամ այն չափով միջնապատի ծռվածություն են ունենում: Այդ ծռվածությունը կարող է լինել բնածին՝ ներարգանդային կյանքում տարած տրավմայի հետևանք, կամ ձեռքբերովի՝ վաղ մանկական հասակում տարած տրավմա: Իհարկե, լինում է, որ այդ ծռվածությունը չնչին է և չի խանգարում մարդուն. մենք երբեք նրան չենք առաջարկում որևէ վիրահատական միջամտություն: Բայց եթե միջնապատը ծռված է այնքան, որ խանգարում է մարդու շնչառությանը, պետք է հնարավորինս շուտ վիրահատել: Դժվարաշնչության արդյունքում, երբ օրգանիզմը բավարար քանակությամբ թթվածին չի ստանում, սկսում են հաճախակի գլխացավեր, սրտխփոցներ, շուտ հոգնածություն, որի հետանքով նաև՝ հոդացավեր, ընդհանուր թուլություն, չբավարարված քնի զգացողություն, և վերջապես ուղեղի քրոնիկ թթվածնային քաղց, որի արդյունքում նաև հաճախ կյանքի հանդեպ անտարբեր ու դեպրեսիվ տրամադրվածություն: Ու հաճախ մարդիկ գլխի չեն ընկնում, որ պետք է այս դեպքում դիմել ԼՕՌ: Դիմում են սրտաբանների, նյարդաբանների, ովքեր և հետազոտությունների արդյունքում չհայտնաբերելով որևէ այլ խնդիր՝ բացի  դժվարաշնչությունից, նրանց ուղղորդում են ԼՕՌ մասնագետի մոտ:

  Պլաստիկ վիրահատության կարևոր նրբություններ. մեկնաբանում է Կարեն ՄուրադյանըՈրպես կանոն 80-90% դեպքերում քթի միջնապատի դեֆորմացիան համակցվում է ստորին քթային խեցիների հիպերտրոֆիայի՝ մեծացման հետ: Խեցիները շարակցական սպունգանման հյուսվածքներն են, որոնք այտուցվելու, ծավալի փոփոխման հատկություն ունեն: Դեֆորմացված միջնապատի դեպքում դրանք, որպես պաշտպանական մեխանիզմ, մեծանում են:  Սովորաբար միջնապատի վիրահատությունները զուգորդվում են խեցիների պահպանողական վիրահատությամբ՝ ենթալորձային մասնահատումով, փոքրացումով: Դրանք լրիվ հեռացնել չի կարելի, ինչպես ընդունված է եղել տարիներ առաջ: Խեցիները կարևոր ֆունկցիա ունեն. ապահովում են քթի խոռոչի ջերմությունը և ապահովում են խոնավությունը: Ժամանակակից բժշկությունը պարզել է, որ խեցիների հեռացումը հանգեցնում է մի քանի լուրջ խնդիրների՝ ինչպես օրինակ քթի խոռոչի քրոնիկական չորացում, կեղևների առաջացում: Այդ պատճառով էլ վիրահատական միջամտությամբ պետք է միայն փոքրացնել խեցիները՝ օդի ազատ հոսքը ապահովելու համար:

-Աշխատանքային ի՞նչ սկզբունքներ են ներդրվել բաժանմունքում:

Առաջին ու գլխավոր սկզբունքը, նաև իմ պահանջը բաժանմունքի աշխատակիցներից՝ ուշադրություն և հոգատարություն պացիենտի հանդեպ: Երբեք ավելորդ չէ մեկ անգամ ավելի մտնել հիվանդասենյակ, հետաքրքրվել պացիենտի վիճակով: Այդպես պացիենտն էլ է զգում, որ այստեղ անտարբեր չեն իր խնդրի հանդեպ, փոխվում է նրա ինքնազգացողությունը: Անձամբ ես իմ աշխատանքային այս յոթ-ութ տարիների ընթացքում չեմ հիշում մի օր, որ աշխատանքից հետո թեկուզ քաղաքացիական հագուստով համայցի չգամ բաժանմունք. պիտի անձամբ համոզվեմ, որ պացիենտներն իրենց լավ են զգում, ամեն ինչ կարգին է:

-Այսինքն՝ աշխատանքից հետո՞ էլ չեք կտրվում աշխատավայրից:

Բժիշկը աշխատավայր չունի, բժիշկը կոչում է, և ես որպես բժիշկ իմ կոչումից չեմ կտրվում: 

 

  Պլաստիկ վիրահատության կարևոր նրբություններ. մեկնաբանում է Կարեն Մուրադյանը   Պլաստիկ վիրահատության կարևոր նրբություններ. մեկնաբանում է Կարեն Մուրադյանը

-Ի՞նչ դպրոց եք անցել որպես բժիշկ, ու՞մ եք համարում Ձեր ուսուցիչները:

Ուսուցիչ համարում եմ, իհարկե, հայրիկիս՝ Արթուր Մուշեղի Մուրադյանին: Նա առ այսօր ղեկավարում է «Արամյանց» բժշկական կենտրոնի քիթ-կոկորդ-ականջ հիվանդությունների բաժանմունքը: Ես վերապատրաստումների համար հեռու չեմ մեկնել. հայրս է ինձ սովորեցրել մեր մասնագիտության նրբություններն ու հմտությունները: Քիթ–կոկորդ ականջաբան էր նաև տատիկս՝ Թամարա Օգանեսի Բաղդասարյանը: Նա եղել է այն ժամանակվա Շամշադինի շրջանի հիվանդանոցի գլխավոր բժիշկը: Մայրս՝ Արմինե Աշոտի Գրիգորյանը, կենտրոնական կայազորային հոսպիտալի  Թերապևտիկ ցիկլի պետն է ու առաջատար մասնագետը: Բժիշկների միջավայրում մեծանալն էլ ինքնին դպրոց է, որը նախապատրաստում է քեզ այդ մասնագիտությանը: Մասնագիտական հարցում պարտական եմ նաև Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնի ղեկավար Վաչագան Պետրոսի Այվազյանին, ով ինձ զարգանալու ազատություն է տվել: Նրանից նաև կազմակերչական շատ հմտություններ եմ սովորել: Կուզեի շեշտել նաև «Սլավմեդ» ԲԿ տնօրեն Արմինե Հովակիմյանի անունը, ում հրավերով այսօր արդեն մասնագիտական գործունեություն եմ ծավալում «Սլավմեդ» ԲԿ-ում:


-Իսկ ի՞նչ է պետք լավ վիրաբույժ լինելու համար:

Իհարկե առաջինը՝ գիտելիքներ ու անպայման հմուտ ձեռքեր, որովհետև շատ բժիշկներ կան, ովքեր ունեն փայլուն գիտելիքներ, տեսական նյութին տիրապետում են անթերի, բայց վիրահատություններ չեն կարողանում կատարել, նրանք սովորաբար համալրում են գիտնական բժիշկների բանակը: Հմուտ ձեռքերը լավ վիրաբույժ դառնալու կարևոր նախապայման են:  Դա վերուստ տրված շնորհ է:

 

 Պլաստիկ վիրահատության կարևոր նրբություններ. մեկնաբանում է Կարեն Մուրադյանը Պլաստիկ վիրահատության կարևոր նրբություններ. մեկնաբանում է Կարեն Մուրադյանը

-Ոչ բոլոր բժիշկներ են, որ կարող են պատվոգրեր ունենալ հայրենիքին ծառայելու համար: 

Ես օրվա քսանչորս ժամը պատրաստ եմ իմ մասնագիտական կարողություններով, գիտելիքներով և, ինչու չէ, հարկ եղած դեպքում նաև զենքով ծառայել հայրենիքին: Առաջին պատվոգիրը ստացել եմ 2014 թ. Երկրապահ կամավորականների միությունից: Մյուսը 2016 թ. շնորհել է պաշտպանության այն ժամանակ գործող  նախարար Սեյրան Օհանյանը՝ ապրիլյան պատերազմին մասնակցելու համար: Այդ օրերին ես Ջաբրայիլի շրջանում էի: Կարծում եմ, եթե ամեն մեկս մեր տեղում հայրենիքի համար մի փոքր մտածենք, եթե ամեն մի հայ տղամարդ անհրաժեշտության դեպքում պատրաստ լինի մեկնել սահման, մեր հայրենիքն անպարտելի կդարձնենք: Մեր երկիրը մեր սահմաններից է սկսվում, մենք այստեղ հանգիստ ենք, որովհետև տղաներն օրուգիշեր հսկում են սահմանը, մեզանից յուրաքանչյուրը պետք է մտովի կանգնած լինի նրանց կողքին: Ընդհանրապես ռազմահայրենասիրական դաստիարակությունը մեր ուսումնական հաստատություններում պետք է ավելի կայուն հիմքերի վրա դրվի:

-Իսկ շահավետ առաջարկ լինելու դեպքում չե՞ք մեկնի Հայաստանից:

Ոչ մի դեպքում, իհարկե եղել են նման առաջարկներ, բայց նախընտրում աշխատել ու օգտակար լինել իմ հայրենակիցներին:

med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում

 

 

Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Քթի միջնապատի թեքում. հարցազրույց Ռաֆայել Պետրոսյանի հետ. armeniamedicalcenter.am
Քթի միջնապատի թեքում. հարցազրույց Ռաֆայել Պետրոսյանի հետ. armeniamedicalcenter.am

Ի՞նչ է քթի միջնապատի թեքությունը՝ որպես ախտաբանություն, և որո՞նք են նրա պատճառները...

Քիթ-կոկորդ-ականջ հիվանդություններ
Քթի պլաստիկ վիրահատություն. հաճախ տրվող հարցերին պատասխանում է Հայկ Ենոքյանը
Քթի պլաստիկ վիրահատություն. հաճախ տրվող հարցերին պատասխանում է Հայկ Ենոքյանը

Քթի պլաստիկ վիրահատությունը` ռինոպլաստիկան, ըստ դիմա-ծնոտային և պլաստիկ վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Հայկ Ելոքյանի, մի ամբողջ փիլիսոփայություն է ու ներառում է և՛ ֆիզիկական...

Բժշկի ընդունարանում
Ճարպակալումը և լապարոսկոպիան. armeniamedicalcenter.am
Ճարպակալումը և լապարոսկոպիան. armeniamedicalcenter.am

Ճարպակալումը նոր ժամանակների տարածված խնդիրներից է, որը, բացի կոսմետիկ անհարմարությունից, կարող է նպաստել նաև տարբեր հիվանդությունների առաջացմանը՝ ինֆարկտ, ինսուլտ, ուռուցքներ...

Ճարպակալում
Ականջների լոշտակություն․ դիմածնոտային վիրաբույժ Աշոտ Օթարյան. armeniamedicalcenter.am
Ականջների լոշտակություն․ դիմածնոտային վիրաբույժ Աշոտ Օթարյան. armeniamedicalcenter.am

Ականջների լոշտակությունը որպես բժշկական խնդիր


Ականջների լոշտակությունը բավականին տարածված երևույթ է․ այն հանդիպում է բնակչության...

Քիթ-կոկորդ-ականջ հիվանդություններ
Գեղեցկության ու երիտասարդության պահապանը. պլաստիկ վիրաբույժ Արարատ Հեքիմյան
Գեղեցկության ու երիտասարդության պահապանը. պլաստիկ վիրաբույժ Արարատ Հեքիմյան

Արարատ Լևոնի Հեքիմյանը պլաստիկ վիրաբույժ է՝ մասնագիտացած էսթետիկ վիրաբուժության, միկրովիրաբուժության, դեմքի,  մարմնի էսթետիկ և վերականգնողական  վիրաբուժության մեջ: Աշխատում է «ՆյուՄեդ», «ԱրտՄեդ» և «Վեդի»...

Բժշկի ընդունարանում
Գեղեցիկ է շնչող քիթը. Արայիկ Ղարիբյան. «Արթմեդ» ԲՎԿ
Գեղեցիկ է շնչող քիթը. Արայիկ Ղարիբյան. «Արթմեդ» ԲՎԿ

«Արթմեդ» բժշկական և վերականգնողական կենտրոնի ԼՕՌ բաժանմունքում իրականացվում են քթի պլաստիկ վիրահատություններ թե՛ բաց, թե՛ փակ եղանակով։ ԼՕՌ բժշկի միջամտությունները կատարվում են այնպես, որ գեղեցիկ քիթը նաև...

Քիթ-կոկորդ-ականջ հիվանդություններ Բժշկի ընդունարանում
Ռինոպլաստիկա. հարցազրույց ՔԿԱ վիրաբույժ, ռինոպլաստիկ վիրաբույժ Խաչատուր Բարսեղյանի հետ. armeniamedicalcenter.am
Ռինոպլաստիկա. հարցազրույց ՔԿԱ վիրաբույժ, ռինոպլաստիկ վիրաբույժ Խաչատուր Բարսեղյանի հետ. armeniamedicalcenter.am

Ռինոպլաստիկան արտաքին քթի վերաձևավորումն է, որի նպատակն է էսթետիկ դեֆեկտի շտկումը և քթի ֆունկցիայի վերականգնումը...

Քիթ-կոկորդ-ականջ հիվանդություններ Բժշկի ընդունարանում Էսթետիկ բժշկություն
Լազերային բլեֆարոպլաստիկա՝ հաճախ տրվող հարցեր. nairimed.com
Լազերային բլեֆարոպլաստիկա՝ հաճախ տրվող հարցեր. nairimed.com

Ինչպե՞ս նախապատրաստվել լազերային բլեֆարոպլաստիկայի:

Լազերային բլեֆարոպլաստիկայից առաջ հատուկ նախապատրաստական միջոցառումներ չկան...

Էսթետիկ բժշկություն
Ի՞նչ է դեմքի ձգումը` ֆեյսլիֆտինգը. drtehmine.com
Ի՞նչ է դեմքի ձգումը` ֆեյսլիֆտինգը. drtehmine.com

Դեմքի փափուկ հյուսվածքների, մաշկի և ենթամաշկային հյուսվածքների տարիքային փոփոխության հետևանքով առաջացած պտոզի կորեկցիան է։  Մաշկի թուլացած հատվածի ձգումն իրականացվում է հատուկ կտրվածքների միջոցով...

Էսթետիկ բժշկություն
Մրճանման մատներ. drtehmine.com
Մրճանման մատներ. drtehmine.com

Մրճանման մատն առաջին գարշապարաֆալանգային հոդում կորացած մատն է։ Նման ձևախախտում կարող է զարգանալ ոտքի բոլոր մատներում, բացի առաջին մատից։ Մշտապես ծալված մատը, որտեղ, որպես կանոն...

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
Ինչո՞ ւ ընտրել լազերային բլեֆարոպլաստիկա. nairimed.com
Ինչո՞ ւ ընտրել լազերային բլեֆարոպլաստիկա. nairimed.com

Բլեֆարոպլաստիկան վերին կամ ստորին կոպերի էսթետիկ վիրահատությունների շարք է, որոնք  կոպերին և դեմքին տալիս են ավելի երիտասարդ տեսք...

Էսթետիկ բժշկություն
Ո՞ր վիրահատություններից խուսափել ամռանը. drtehmine.com
Ո՞ր վիրահատություններից խուսափել ամռանը. drtehmine.com

Ամռանը, որպես կանոն, շատերն արձակուրդ են վերցնում: Մի մասը մեկնում է հանգստավայր, մյուս մասը՝ ամառանոց, մի որոշ մասն էլ որոշում է տունը վերանորոգել: Իսկ կան նաև մարդիկ, ովքեր որոշում են հենց ամռանն...

Արդյո՞ք վտանգավոր են խալերը. drtehmine.com
Արդյո՞ք վտանգավոր են խալերը. drtehmine.com

Հավանաբար, աշխարհում չկա մարդ, ով խալեր չունենա: Խալերը կարող են տեղակայվել մարմնի ցանկացած մասում: Դրանք կարող են լինել բնածին, և առաջանալ կյանքի ընթացքում...

Մաշկաբանություն Ուռուցքաբանություն
Դաստակի ջլերի վնասվածքներ. drtehmine.com
Դաստակի ջլերի վնասվածքներ. drtehmine.com

Դաստակի ջլերի վնասումները, որպես կանոն, առաջանում են բաց վնասվածքների ժամանակ (կտրած, ծակած վերքեր, ձեռքերը շարժվող մեխանիզմների և սարքերի կիրառման ժամանակ` վնասումներից): Ընդ որում, խանգարվում է...

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
Որովայնի առաջային պատի էսթետիկ ձևախախտումներ. ե՞րբ դիմել աբդոմինոպլաստիկայի. drtehmine.com
Որովայնի առաջային պատի էսթետիկ ձևախախտումներ. ե՞րբ դիմել աբդոմինոպլաստիկայի. drtehmine.com

Որո՞նք են որովայնի առաջային պատի ձևախախտումների ուղղակի և անուղղակի պատճառները:  


Որովայնի առաջնային պատի ձևախախտումները հանդիպում են՝ անկախ տարիքից ու սեռից...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ