Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

ԼՈՒՐԵՐ: Շնչառական համակարգ

Նոր դեղը կավելացնի թոքերի քաղցկեղով հիվանդների կյանքի տեւողությունը. news.am

Նոր դեղը կավելացնի թոքերի քաղցկեղով հիվանդների կյանքի տեւողությունը. news.am

«Պեմբրոլիզումաբ» դեղամիջոցը, որը հայտնի է «Քեյթրուդա» անվանումով, կարող է զգալիորեն բարելավել թոքերի քաղցկեղով հիվանդների կյանքի տեւողության ցուցանիշները։ Այս մասին են վկայում դեղամիջոցի կլինիկական հետազոտությունների երրորդ փուլի արդյունքները։

Մոնոկլոնալ հակամարմինների հիմքով դեղամիջոցը, որը մշակել է Merck դեղագործական ընկերությունը, արդեն լավ համբավ է ձեռք բերել՝ հենց «Քեյթրուդայի» օգնությամբ է մելանոմայից բուժվել ԱՄՆ նախկին նախագահ Ջիմմի Քարթերը։ Բացի դրանից «պեմբրոլիզումաբը» հաստատվել է FDA–ի կողմից որպես գլխի ու վզի քաղցկեղի բուժման երկրորդ գծի դեղամիջոց։

Իսկ հիմա հետազոտողները ցույց են տվել, որ «պեմբրոլիզումաբն» արդյունավետ է նաեւ թոքերի տարածված ոչմանրբջջային քաղցկեղով հիվանդների բուժման համար։ Այդ դեղամիջոցը ստացած հիվանդները ավելի երկար են ապրել, իսկ ժամանակաշրջանը, երբ հիվանդությունը չի զարգացել, ինը ամսով երկարել է։ Բացի դրանից «Քեյթրուդան» 40 տոկոսով նվազեցրել է հիվանդների մահվան վտանգը։ Դեղամիջոցի փորձարկումները ժամանակից շուտ դադարեցվել են, քանի որ դեղամիջոցի արդյունավետությունն ակնհայտ է եղել։

«Պեմբրոլիզումաբը» մշակվել է այն հիվանդների համար, ում ուռուցքային բջիջները իրենց մակերեսին PD-L1սպիտակուց են կրում։ Մասնագետների գնահատականով թոքերի ուռուցքների մոտ մեկ քառորդը համապատասխանում է այդ չափանիշին։ Հետազոտություններից մեկի շրջանակում ցուցադրվել է, որ «պեմբրոլիզումաբով» իմունաթերապիան՝ քիմիաթերապիայի հետ համատեղ, ավելի արդյունավետ է եղել, քան քիմիաթերապեւտիկ դեղամիջոցներով բուժումը։

Իսկ մեկ այլ դեղամիջոցի՝ «Օպդիվոյի» փորձարկումները անհաջող են ճանաչվել։ «Օպդիվոն», որի գործողության մեխանիզմը նման է «Քեյթրուդայի» մեխանիզմին, փորձարկվել է թոքերի քաղցկեղով հիվանդների վրա։ Արդյունքները ցույց են տվել, որ դեղամիջոցի արդյունավետությունը համեմատելի է քիմիաթերապիայի արդյունավետության հետ, սակայն «Օպդիվո» ստացող հիվանդների կյանքի տեւողության զգալի երկարացում չի նկատվել։

Հետազոտողները համարում են, որ մոտ ժամանակները թոքերի PD-L1(+)-ուռուցքներով հիվանդներին կնշանակեն համակցված թերապիա, որը կներառի «Քեյթրուդա» ու քիմիաթերապիա։ Ակնկալվում է, որ FDA –ն մինչեւ 2016-ի դեկտեմբեր կհաստատի դեղամիջոցը որպես առաջին գծի դեղամիջոց։

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. OkeyDoc.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Կլինիկական դեպք. մասնագիտացված օգնության կարևորությունը թոքի վնասումների ժամանակ. Ազատ Աղաբեկյան. armeniamedicalcenter.am
Կլինիկական դեպք. մասնագիտացված օգնության կարևորությունը թոքի վնասումների ժամանակ. Ազատ Աղաբեկյան. armeniamedicalcenter.am

Ծակած-կտրած վնասումով՝ դեպքից մոտ 3 ժամ անց, էջմիածին քաղաքի հիվանդանոցից մեր կլինիկա է տեղափոխվել 60-նն անց տղամարդ: Ռենտգեն հետազոտությամբ բուժառուի մոտ ախտորոշվել է հեմոպնևմոթորաքս...

ԼՈՒՐԵՐ: Վիրաբուժություն Լուրեր ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Ինչպե՞ս տարբերել կորոնավիրուսային հազը սովորականից
Ինչպե՞ս տարբերել կորոնավիրուսային հազը սովորականից

Բժիշկները՝ պանդեմիայի սկզբից ի վեր հիշեցնում են, որ կորոնավիրուսով հիվանդացման մասին ահազանգող հիմնական ախտանիշներից մեկը հազն է: Սակայն միշտ չէ, որ հազը հատկապես COVID-19-ի նշան է...

ԼՈՒՐԵՐ: Ինֆեկցիաներ
Ինտերֆերոնը հանում է ասթմայի նոպաները
Ինտերֆերոնը հանում է ասթմայի նոպաները

Իմուն համակարգի այս սպիտակուցն արդեն արդյունավետություն է դրսևորել ցրված սկլերոզի, հեպատիտ Ց-ի և բազմաթիվ քաղցկեղային գոյացությունների բուժման մեջ: Սակայն այն կարող է օգնել նաև ասթմայով հիվանդներին, պնդում են...

ԼՈՒՐԵՐ: Դեղամիջոցներ ԼՈՒՐԵՐ: Ալերգոլոգիա
Ինտերֆերոնը հանում է ասթմայի նոպաները
Ինտերֆերոնը հանում է ասթմայի նոպաները

Իմուն համակարգի այս սպիտակուցն արդեն արդյունավետություն է դրսևորել ցրված սկլերոզի, հեպատիտ Ց-ի և բազմաթիվ քաղցկեղային գոյացությունների բուժման մեջ: Սակայն այն կարող է օգնել նաև ասթմայով հիվանդներին, պնդում են...

ԼՈՒՐԵՐ: Դեղամիջոցներ ԼՈՒՐԵՐ: Նոր բուժական մեթոդներ ԼՈՒՐԵՐ: Ալերգոլոգիա
Գիտնականներն առաջին անգամ վերստեղծել են թոքային հյուսվածք. biostem.am
Գիտնականներն առաջին անգամ վերստեղծել են թոքային հյուսվածք. biostem.am

Ցողունային բջիջներով բուժումը բժշկության մեջ գնալով ավելի մեծ կիրառում է գտնում: Օրինակ, չինացի գիտնականների խումբը Տունցզի Համալսարանից վերջերս ոչ միայն գտել է հայտնի տեխնոլոգիայի նոր կիրառում, այլ նաև բժշկության...

ԼՈՒՐԵՐ: Գիտաբժշկական լրահոս
Հայաստանում առաջին անգամ կատարվել է թոքի զարկերակի ստենտավորում. erebunimed.com
Հայաստանում առաջին անգամ կատարվել է թոքի զարկերակի ստենտավորում. erebunimed.com

Հայաստանում առաջին անգամ կատարվել է աննախադեպ միջամտություն՝ թոքի զարկերակի ստենտավորում: Հիվանդը 4 տարի շնչարգելություն, ջերմություն ուներ: 35 ամյա Գարիկ Պետրոսյանը երկար ժամանակ նաեւ դժվարանում էր քայլել...

Լուրեր ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Թոքի միջին բլթի լոբէկտոմիայի հազվադեպ վիրահատություն. կլինիկական դեպք. nairimed.com
Թոքի միջին բլթի լոբէկտոմիայի հազվադեպ վիրահատություն. կլինիկական դեպք. nairimed.com

«Նաիրի» բժշկական կենտրոնում ոչ շատ վաղուց գործում է թոքային կամ կրծքային վիրաբուժության ծառայություն, որտեղ, վիրահատություններից զատ, իրականացվում են նաև թոքային ախտահարումների հետ կապված այլ միջոցառումներ ու խորհրդատվություններ...

ԼՈՒՐԵՐ: Վիրաբուժություն Լուրեր ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Իբուպրոֆենի կանոնավոր ընդունումը ծխողների շրջանում 48 տոկոսով նվազեցնում է թոքերի քաղցկեղի հավանականությունը. news.am
Իբուպրոֆենի կանոնավոր ընդունումը ծխողների շրջանում 48 տոկոսով նվազեցնում է թոքերի քաղցկեղի հավանականությունը. news.am

Իբուպրոֆենի ոչ մեծ չափաքանակի կանոնավոր ընդունումը մշտապես ծխողների շրջանում 48%-ով նվազեցնում է թոքերի քաղցկեղի առաջացման հավանականությունը: Այս մասին հայտնել են Ohio State University-ի (ԱՄՆ) գիտնականները...

ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն ԼՈՒՐԵՐ: Վնասակար սովորություններ ԼՈՒՐԵՐ: Դեղամիջոցներ
Բրիտանիայում թեստավորում են նոր դեղ ասթմայի դեմ. 1in.am
Բրիտանիայում թեստավորում են նոր դեղ ասթմայի դեմ. 1in.am

Նոր փորձնական դեղը, որը թեստավորում են բրիտանացի բշիշկները, կարող է նկատելիորեն թեթևացնել ասթմատիկ հիվանդություններից տառապող մարդկանց կյանքը: Հետազոտության տվյալները...

ԼՈՒՐԵՐ: Դեղամիջոցներ ԼՈՒՐԵՐ: Նոր բուժական մեթոդներ ԼՈՒՐԵՐ: Ալերգոլոգիա
Նոր թեւնոցը կարող է կանխատեսել ասթմատիկ նոպան. news.am
Նոր թեւնոցը կարող է կանխատեսել ասթմատիկ նոպան. news.am

North Carolina State University-ի գիտնականները հատուկ թեւնոց են մշակել, որը կարող է կանխատեսել ասթմատիկ նոպան: Թեւնոցը զինված է հատուկ սենսորով, որը չափում է ջերմաստիճանը, օզոնի խտությունը...

ԼՈՒՐԵՐ: Նոր ախտորոշիչ մեթոդներ ԼՈՒՐԵՐ: Ալերգոլոգիա
4D տպագրությունն օգնել է շնչափողի բնածին արատը բուժելուն. news.am
4D տպագրությունն օգնել է շնչափողի բնածին արատը բուժելուն. news.am

Չինաստանի Շենսի նահանգի գիտնականները հազվագյուտ վիրահատություն են կատարել՝ օգտագործելով 4D տպագրության տեխնոլոգիաներ, որպեսզի օգնեն 46-ամյա կնոջը, ով տառապում է տրախեոբրոնխոմալյացիայով...

ԼՈՒՐԵՐ: Դեպքեր, բացահայտումներ ԼՈՒՐԵՐ: Նոր բուժական մեթոդներ ԼՈՒՐԵՐ: Գիտաբժշկական լրահոս
Անզգայացումը կարող է օգնել թոքերի վարակի դեմ պայքարում. news.am
Անզգայացումը կարող է օգնել թոքերի վարակի դեմ պայքարում. news.am

Ինհալացիոն անզգայացումը կարող է օգնել թոքերի վարակների եւ վիրուսների՝ օրինակ գրիպի ու թոքաբորբի դեմ պայքարում, հայտնում են Ջոնս Հոփքինսի համալսարանի գիտնականները: Բայց այս մեթոդը առայժմ միայն մկների վրա է փորձարկվել...

ԼՈՒՐԵՐ: Գիտաբժշկական լրահոս
Թիկունքի մերսումը կօգնի ազատվել հազից. 1in.am
Թիկունքի մերսումը կօգնի ազատվել հազից. 1in.am

Direct-press.ru-ի փոխանցմամբ՝ թիկունքի մերսումը կօգնի ազատվել հազից։ Մերսումը նպաստում է, որ կրծքավանդակն ու կոկորդը ազատվեն ծանրության զգացումից, ծանր շնչառությունից...

ԼՈՒՐԵՐ: Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ ԼՈՒՐԵՐ: Կանխարգելում և բուժում տանը ԼՈՒՐԵՐ: Թերապիա ԼՈՒՐԵՐ: Ֆիզիոթերապիա
ԱՄՆ-ում հավանության է արժանացել թոքերի քաղցկեղի բուժման նոր դեղամիջոցը. med.news.am
ԱՄՆ-ում հավանության է արժանացել թոքերի քաղցկեղի բուժման նոր դեղամիջոցը. med.news.am

Ամերիկյան Food and Drug Administration-ը հավանության է արժանացրել AstraZeneca Plc ընկերության նոր Iressa դեղը՝ որպես թոքերի քաղցկեղի հասարակ...

ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն ԼՈՒՐԵՐ: Դեղամիջոցներ ԼՈՒՐԵՐ: Գիտաբժշկական լրահոս

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ